Խոշոր ու ողբերգական ավտովթար Արարատի մարզում. 26-ամյա վարորդը Mercedes-ով բախվել է արգելապատնեշներին, այնուհետև բետոնե ջրատարին ու հայտնվել դաշտում (լուսանկարներ)

340ad34694bd4523de6d33cac9097994

Shamshyan.com-ը գրում է.

 

Երեկ՝ մայիսի 28-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 23։00-ի սահմաններում Երևան քաղաքի Արարատյան փողոցի բնակիչ՝ 26-ամյա Արամ Չիչոյանը Երևան-Երասխավան ավտոճանապարհի 53-րդ կմ հատվածում իր վարած Mercedes մակնիշի 34 QՍ 099 համարանիշի ավտոմեքենայով Արարատ քաղաքի Զոդի կամրջի վրա կորցնելով ավտոմեքենայի կառավարումը՝ դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ճանապարհային երթևեկությունը կարգավորող ցուցանակին, տապալել այն, այնուհետև հարվածել աջ հատվածում գտնվող երկաթբետոնե արգելապատնեշներին, դուրս եկել դեպի ձախ երթևեկելի գոտի, հարվածել երկաթբետոնե արգելապատնեշներին և մոտ 40 մետր մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով՝ բախվել բետոնե ջրատարին, այնուհետև՝ բետոնե պարսպին։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Ա. Չիչոյանը տեղում մահացել է, իսկ ուղևորներ՝ Երևան քաղաքի Իտալական թաղամասի բնակիչնր, 26-ամյա Արթուր Անդրեսյանը, 31-ամյա Սոֆիկ Խաչատրյանը և 26-ամյա Սուսաննա Վարդանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արարատի բժշկական կենտրոն, որտեղից 2 վիրավորներին ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Վթարի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Տիգրան Գրիգորյանի, հրամանատարի տեղակալ Յուրա Հովհաննիսյանի և դասակի հրամանատար Սանասար Հարությունայնի գլխավորությամբ։

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

Հրապարակումն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր  կայքում:

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *