«Խոստացեք՝ կմաքրեք». մենք լճացած աղբի փոխարեն Երևանյան լիճ ենք ուզում

18043015_1266865440096198_615475459_o

 

Մայիսի 14-ին Երևան քաղաքի բնակիչները կընտրեն մայրաքաղաքի ավագանու անդամներին: Ըստ օրենքի, յուրաքանչյուր կուսակցության կամ դաշինքի ցուցակի առաջին համարը հավակնում է դառնալ քաղաքապետ: Այս ընտրություններում մրցապայքարի մեջ են մտել ՀՀԿ-ից՝ գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ԵԼՔ դաշինքից՝ Նիկոլ Փաշինյանը, նորաստեղծ «Երկիր Ծիրանի» կուսակցությունից՝ Զարուհի Փոստանջյանը:

 

Անկախ ընտրությունների արդյունքից, մեր հրապարակումով տեղեկացնում, հորդորում, խնդրում ենք ապագա քաղաքապետին՝ ուշադրություն դարձնել մեր քաղաքի բանուկ հատվածում գտնվող տարածքների, անցումների, այգիների անմխիթար վիճակին:

 

ԼՈւՐԵՐ.com-ը ստորև ներկայացնում է լուսանկարների շարք, որոնք արվել են Երևանյան լճի շրջակայքում:

 

Ինչպես պատմում են մեր մեծերը՝ 1960-70-ականներին Երևանյան լիճը բոլորովին այլ տեսք ուներ. ջուրը մաքուր էր, հատակին՝ ավազ էր, տեղադրված էին հովանոցներ, սրճարան էր գործում: Մի խոսքով` հանգստի վայր էր, ուր կարելի էր քաղաքից չհեռանալով, վայելել ծովային հաճույքներ, սակայն այսօր այդ տարածքը վերածվել է աղբավայրի:

 

Դուք հիմա կասեք` Ջրամբարում հանգստանալը ո՞րն է, իսկ մենք կասենք` լճի շուրջբոլորը բարեկարգե՛ք, հանրությունը ցույց կտա:

 

Խոստացեք՝ կմաքրեք. մենք լճացած աղբի փոխարեն Երևանյան լիճ ենք ուզում:

 

Ստորև ներկայացված հղումով կարող եք ծանոթանալ ԼՈւՐԵՐ.com-ի «Խոստացեք՝ կմաքրեք» շարքի նախորդ հրապարակումներին:

 

Այս շարքի նախորդ հրապարակումներին ծանոթացեք այստեղ և այստեղ.

 

Սոնա Հարությունյան

 

 

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *