Խոստացեք՝ կմաքրեք. շենքերի բակերում ամենուրեք աղբակույտեր են

18338898_1279832428799499_1196284672_o

Մայիսի 14-ին Երևան քաղաքի բնակիչները կընտրեն մայրաքաղաքի ավագանու անդամներին: Ըստ օրենքի, յուրաքանչյուր կուսակցության կամ դաշինքի ցուցակի առաջին համարը հավակնում է դառնալ քաղաքապետ: Այս ընտրություններում մրցապայքարի մեջ են մտել ՀՀԿ-ից՝ գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ԵԼՔ դաշինքից՝ Նիկոլ Փաշինյանը, նորաստեղծ «Երկիր Ծիրանի» կուսակցությունից՝ Զարուհի Փոստանջյանը:

 

Անկախ ընտրությունների արդյունքից, մեր հրապարակումով տեղեկացնում, հորդորում, խնդրում ենք ապագա քաղաքապետին՝ ուշադրություն դարձնել մեր քաղաքի բանուկ հատվածում գտնվող տարածքների, անցումների, այգիների անմխիթար վիճակին:

 

ԼՈւՐԵՐ.com-ը ստորև ներկայացնում է լուսանկարների շարք, որոնք արվել են Կոմիտասի պողոտայի Վրացական 4-րդ նրբանցքին հարող տարածքում:

 

Բնակելի շենքերի միջանկյալ հատվածներում ամենուրեք աղբակույտեր են:
Ոչ միայն աղբակույտերը, այլև անտանելի գարշահոտությունը տհաճություն են պատճառում անցորդներին և հատկապես՝ բնակիչներին, ովքեր օրվա ընթացքում պարբերաբար ստիպված են անցնել այս նողկալի ճանապարհներով:

 

Ծանոթացեք այս շարքի նախորդ հրապարակումներին՝

 

Խոստացեք՝ կմաքրեք. գարշահոտությունը խեղդում է մեզ,

 

«Խոստացեք՝ կմաքրեք». սա Երևանն է, այստեղ դու խեղդվում ես,

 

«Խոստացեք՝ կմաքրեք». մենք լճացած աղբի փոխարեն Երևանյան լիճ ենք ուզում,

 

Խոստացեք՝ կմաքրեք. աղբանոցի վերածված շինությունը շրջապատված է բնակելի շենքերով և տներով,

 

Խոստացեք՝ կմաքրեք. մաքուր օդ ենք ուզում շնչել,

 

Խոստացեք՝ կմաքրեք. մաքո՛ւր պահենք Երևանի դեմքը,

 

Խոստացեք՝ կմաքրեք. գետնանցումում բացարձակ անտերություն է,

 

Խոստացեք՝ կմաքրեք. վարչապետի հորդորն անտեսվում է:

 

Սոնա Հարությունյան

 

 

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *