«Ծառուկյան» դաշինքը կսատարի՞ Հանրապետականի թեկնածուին

timthumb

«Եթե քննարկումների արդյունքում որոշում կայացվի, որ պետք է սատարենք ՀՀ նախագահի Հանրապետական կուսակցության թեկնածուին, ուրեմն այդպես էլ կանենք: Ամեն ինչ կախված է մեզ մոտ կայանալիք քննարկումներից: Գագիկ Ծառուկյանն արդեն հայտարարել է, որ որևէ բան պետք չէ բացառել, այնպես որ՝ Նախագահի թեկնածու կառաջադրենք, թե ոչ, ինչ որոշում կկայացնենք, այս հարցերում որևէ բան բացառված չէ»,-ասաց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանն՝ անդրադառնալով հարցին՝ «Ծառուկյան» դաշինքը նախագահի թեկնածու կառաջադրի՞, թե՞ կսատարի Արմեն Սարգսյանի թեկնածությանը:

Պատգամավորի խոսքով՝ կայանալու է քաղխորհդի նիստ, որի ընթացքում էլ կտրվեն հանրությանը հուզող հարցերի պատասխանները, սակայն դաշինքն ունի որդեգրած հստակ քաղաքականություն. «Եթե պետք է ձևականորեն թեկնածություն առաջադրել, մենք դրան չենք գնա, խոշոր հաշվով՝ կա Հանրապետական մեծամասնությունը»:

Սերգեյ Բագրատյանը նաև նշեց, որ թեև անձնապես չի ճանաչում Արմեն Սարգսյանին, սակայն կողմակից է, որ նախագահին ընտրելու ժամանակ քաղաքացիները վեր ելնեն անձնակենտրոնությունից:

Պատգամավորը նաև նշեց, որ դեռևս Արմեն Սարգսյանի կողմից «Ծառուկյան» խմբակցության պատգամավորների հետ հանդիպման առաջարկ չի արվել:

Հիշեցնենք, որ Հայաստանի 4-րդ նախագահի Հանրապետական կուսակցության թեկնածու Արմեն Սարգսյանը սեփական նախաձեռնությամբ հանդիպումներ է ունենում խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի հետ՝ իր նախագահության վերաբերյալ նրանց տեսակետները լսելու համար: Ի դեպ, Սարգսյանն արդեն հանդիպել է ԱԺ ՀՀԿ և ՀՅԴ խմբակցությունների հետ, երեկ էլ մեկնել է ՌԴ Ռուսաստանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման:

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *