Ծափահարություններ, բարեմաղթանքներ. Արփինե Հովհաննիսյանին հրաժեշտ տվեցին

timthumb

Կառավարության այսօրվա նիստի ավարտին վարչապետ Կարեն Կարապետյանը շնորհակալություն հայտնեց Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին և հայտարարեց, որ վերջինս ազատվում է զբաղեցրած պաշտոնից:

«Ամենայն բարիք Ձեզ և այն արդյունավետությունը, որը ցուցաբարել եք կառավարության աշխատակազմում, ցուցաբերեք նաև Ազգային ժողովում: Շնորհակալություն Ձեզ, չափազանց շատ»,- ասաց Կարապետյանը:

Արփինե Հովհաննիսյանն էլ իր հերթին շնորհակալություն հայտնեց գործադիրի անդամներին. «Ձեզ և իմ գործընկերներին մաղթում եմ արդյունավետ աշխատանք»:

Վարչապետն ու գործադիրի մյուս անդամները ծափահարություններով հրաժեշտ տվեցին Արդարադատության նախարարին:

 

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *