Ծեծելով սպանել է, դրել ավտոմեքենայի մեջ, այն գլորել ձորն ու այրել. Ներքին Կարմիրաղբյուրի սպանությունը բացահայտվել է

timthumb (6)

Ոստիկանությունը բացահայտել է Ներքին Կարմիրաղբյուր գյուղի «Չնգիլ» կոչվող հանդամասում կատարված սպանության մանրամասները:

Ինչպես տեղեկացրին ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից,  մեկնած օպերատիվ խումբը Ներքին Կարմիրաղբյուր-Պառավաքար ճանապարհի 4-րդ կմ-ին՝ ճանապարհի երթևեկելի մասից ձախ, հայտնաբերել է ձորը գլորված «ՎԱԶ-2106» մակնիշի այրված ավտոմեքենա, որի սրահում հայտնաբերվել է 1985 թ. ծնված  Վ. Գ.-ի մոխրացած դիակը:

Օգոստոսի 17-ին, ժամը 22.30-ին, ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ օգոստոսի 16-ին ժամը 21.00-ի սահմաններում 1980 թ. ծնված Ա. Լ.-ն անձնական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ ծեծելով սպանել է Վ. Գ.-ին, նստեցրել նշված ավտոմեքենան, այնուհետև գլորել ձորն ու այրել:

Ա. Լ.-ն ձերբակալված է: Նշանակվել են փորձաքննություններ: Կատարվում է նախաքննություն:

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *