Ծեծկռտուք թիվ 102 ռազմաբազայի զինծառայողների միջեւ. վիրավոր ռուս զինծառայողի վիճակը գնահատվում է միջին ծանրության

timthumb (11)

Գյումրու Բժշկական կենտրոն տեղափոխված ռուս զինծառայող Յուրա Նիկոլաևի վիճակը գնահատվում է միջին ծանրության: Նա այս պահին ի բուժում է ստանում վիրաբուժական բաժանմունքում:

Այս մասին տեղեկացրին բժշկական կենտրոնից: Տուժածն ընդունվել է գանգուղեղային փակ վնասվածքով, աջ ակնակապճային սալջարդ, ծնկան հոդերի քերծվածքներով: «Վերջինս ընդունվել է բազմակի տրավմաներով, որոշակի հարցերին պատասխանել է ոչ ադեկվատ: Հիվանդից ալկոհոլի հոտ է եկել: Հիվանդը տեղեկություններ չի նշել իր հետ կատարվածի վերաբերյալ: Գյումրու կենտրոն է տեղափոխվել շտապ բուժօգնության կողմից: Այս պահին հիվանդի բուժում է ստանում վիրաբուժական բաժանմունքում: Նրա վիճակը այս պահին գնահատվում է միջին ծանրության՝ կայուն»,-նշեց հիվանդանոցի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանը:

Ըստ տեղեկությունների, սեպտեմբերի 10-ին, ժամը 23։30-ի սահմաններում Գյումրի քաղաքի Հալաբյան փողոցի թիվ 3 շենքի բակում մի խումբ քաղաքացիների միջեւ ծեծկռտուք է տեղի ունեցել, որոնցից մեկը ստացել է մարմնական վնասվածքներ։ Նրանք բոլորն էլ ծառայում են Գյումրիում տեղակայված ՌԴ թիվ 102 ռազմաբազայում:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *