«Ծրագրերը «мозговой центр» դարձրած՝ բերում եք Կառավարություն»

timthumb (3)

ՀՀ կառավարության՝ ապրիլի 13-ի հերթական նիստի ընթացքում Կառավարության ղեկավարը հանձնարարեց գյուղատնտեսության նախարարությանը՝ մեկամսյա ժամկետում մշակել և կառավարությանը ներկայացնել նոր ծրագիր, որով նախատեսվում է մշակել նոր ծրագիր՝ գյուղատնտեսության զարգացման համար:

 

Կառավարության ղեկավարի փոխանցմամբ՝ գյուղատնտեսության ոլորտը շատ եկամտաբեր է և ճիշտ աշխատելու դեպքում այս ոլորտում ներդրումներ կիրականացնեն նաև նոր ներդրողներ: «Հանձնարարում եմ ուսումնասիրել ՀՀ-ում գործող սելեկցիոն կայանների աշխատանքը և դրանք համակարգել՝ ըստ անհրաժեշտության համագործակցելով Ագրարային համալսարանի հետ»:

 

Վարչապետը հանձնարարեց նաև ՏԿԶ նախարարությանը՝ համագործակցել Գյուղնախարարության հետ և Կառավարությանը ներկայացնել հանքարդյունաբերության վերաբերյալ ուսումնասիրություններ, քանի որ այս երկու ոլորտները եկամտաբեր ոլորտներ են:

 

Կարեն Կարապետյանը նշեց, որ այս աշխատանքների ընթացքում պետք է ակտիվ համագործակցել մասնավոր սեկտորի հետ. «Չեմ կարծում, որ մենք ներդրողներ չենք կարողանալու բերել: Համագործակցում ենք իրար հետ, բոլոր ծրագրերը համակարգված, մազգավոյ ցենտր դարձրած՝ բերում եք Կառավարություն»:

 

Աղավնի Սուքիասյան

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *