Կալանավորներն այրել են անկողնային պարագաներ. ի՞նչ է տեղի ունեցել «Գորիս» ՔԿՀ-ում

timthumb (3)

Այսօր՝ նոյեմբերի 1-ին մամուլում տեղեկությունների եղան այն մասին, որ նախօրեին արտակարգ իրավիճակ է եղել «Գորիս» քրեակատարողական հիմնարկում։

Ըստ այդ տեղեկությունների՝ Ազգային անվտանգության ծառայության և ՔԿՎ ծառայողների կողմից ռեժիմային մասնաշենքում քննչական գործողություններ կատարելու ժամանակ, որոշ կալանավորված և դատապարտված անձինք հրահրել են անկարգություններ։ Մասնավորապես՝ այրել են անկողնային պարագաները և դրանք խցերից դուրս նետել, հարվածել դռներին, կոտրել կերակրադռնակները, վնասել որոշ խցերի փականները:

ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը նշեց, որ տեղեկատվությունն իրականությանը չի համապատասխանում:

Սակայն հայտնեց նաև, որ իրականում նյութեր նախապատրաստվում են վերոնշյալ քրեակատարողական հիմնարկում որոշ դատապարտյալների և կալանավորված անձանց կողմից օրեր առաջ ոչ իրավաչափ վարքագիծ դրսևորելու կապակցությամբ:

Հիշեցնենք, որ կալանավորների կողմից ՔԿՀ-ում անկարգություններ հրահրելու փորձ գրանցվել էր 2016 թվականին՝ «Նուբարաշեն»-ում, երբ ՀՀ հատուկ քննչական ծառայության և ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակիցները փորձել էին խուզարկություն կատարել քրեական հեղինակություն համարվող անձանցից մեկի խցում։

Սոնա Հարությունյան

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *