Կապույտ պայքար՝ ի պաշտպանություն կապտահեր աղջկա (լուսանկար)

Capture

Կապույտ պայքար՝ ի պաշտպանություն կապտահեր աղջկա: Այս պահին «Կապույտի մեջ թեմա կա՞» նախաձեռնության անդամները՝ Ասյա Խաչատրյանի կապտահեր և կապտազգեստ աջակիցները, հավաքվել են Երեւանի մետրոպոլիտենի Բարեկամություն կայարանի հարևանությամբ և բողոքի երթով շարժվում են դեպի Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչություն՝ ի համերաշխություն և ի պաշտպանություն ՀՀ քաղաքացի Ասյա Խաչատրյանի: 

Ինչպես տեղեկացրել ենք ավելի վաղ, Ասյա Խաչատրյանի խոսքով՝ ինքը Արցախում խտրականության և բռնության է ենթարկվել:

Հավաքի մասնակիցների խոսքով՝ կատարվածը չի կարող անպատիժ մնալ, քանի որ՝ մի կողմից կոպտագույն կերպով խախտվել են մարդու իրավունքները, իսկ մյուս կողմից էլ՝ փորձ է արվել արհեստական տարանջատում մտցնել հայաստանցու և արցախցու միջև: Նրանք ակցիայի միջոցով փորձում են նաև շեշտադրել, որ Ացախի նկատմամբ ունեն համահավասար իրավունքներ, ինչպես արցախաբնակ հայերը, ուստի պահանջում են, որ բոլոր հանցագործները անհապաղ կերպով պատժվեն։

Նշենք, որ ակցիայի մասնակիցներն իրենց հետ բերել են «Կապույտի մեջ թեմա կա՞», «Ես Արցախում ազատ եմ», «Արցախում տեղ չունի բռնությունը», «Արցախը իմն է, ոչ թե բռնարար ոստիկանինը», «Իսկ դու ի՞նչ ես ծխել Արցախի համար», «Ես չեմ ծխում, բայց սա նաև ի՛մ խնդիրն է» և այլ գրությամբ պաստառներ:

Ի դեպ, երթի մասնակիցներին նախապես կոչ էր արվել ունենալ գունավոր մազեր և զինված լինել ծխախոտներով: Իսկ ովքեր գունավոր մազեր չունեին՝ ստիպված էին կեղծամներ կամ էլ կապույտ հագուստ կրել:

Նշենք, որ այս օրերին, Ասյա Խաչատրյան անունով, ոչ ստանդարտ  մտածելակերպով աղջիկը մեծ իրարանցում է առաջացրել: Ոմանք հավատում, ոմանք կասկածի տակ են առնում վերջինիս պատմությունը: Ոմանք էլ թեև նշում են, որ աղջիկը վստահություն չի ներշնչում և վարքով բավականին ազատ է, ինչն ակնհայտ է նրա խոսելաձևից և ֆեյսբուքյան էջից, այնուամենայնիվ, համապատասխան մարմինները պետք է զբաղվեն խնդրով և եթե կան մեղավորներ՝ պատժեն: Սակայն ուշագրավն այս ամբողջ պատմության մեջ այն է, որ դեպքը տեղի է ունեցել դեռևս փետրվարի 1-ին, բայց դրա մասին բարձրաձայնվեց միայն հիմա՝ գրեթե երկու ամիս անց, epress.am կայքի միջոցով: Դատողությունները թողնում եմ ձեզ…

Ինչևէ, այս ամենի մեջ ցավալին հայաստանցի-արցախցի հայեր տարանջատումն է: Փաստորեն, ինչ-որ կապտահեր աղջիկ կարող է սեպ խրել մեր ժողվուրդների, հայության, միասնականության մեջ՝ փորձելով թշնամանք ստեղծել հայկական երկու  պետությունների միջև:

 

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *