Կառավարությունը ա՞չք ունի օլիգարխների դղյակների վրա. ակնկալիքները և իրականությունը Перейти

timthumb (5)

Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն մշակել եւ «e-draft.am» տեղեկատվական համակարգում տեղադրել է «Անշարժ գույքի շուկայական գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքի նախագիծը: Այս փոփոխություններով բարձրանալու է գույքահարկի չափը: Ի դեպ, գույքահարկի բարեփոխումները նախատեսվում էին դեռ 2017 թվականից:: «Բարեփոխում» բառն ինքնին արդեն վախեցնող է, քանի որ յուրաքանչյուր բարեփոխումից հարկային դաշտում գումարներ են ավելանում: Նախագծի հիմնավորման մեջ նշված է, որ անշարժ գույքի կադաստրային արժեքները չեն արտացոլում ներկայիս անշարժ գույքի շուկայի իրական պատկերը և դրանք խիստ տարբերվում են համապատասխան շուկայական արժեքներից: Նախագիծն այս տեսքով ընդունվելու եւ գորածածության մեջ մտնելու դեպքում մեծահարուստների գույքահարկը մեծանալու է, ինչպես շարքային քաղաքացիներինը: Միևնույն ժամանակ, գաղտնիք չէ, որ օլիգարխներն իրենց դղյակների գույքահարկը չեն վճարում կամ վճարում են սիմվոլիկ։ Ընդ որում՝ անում են դա՝ չխախտելով ոչ մի օրենք:
Նշված դղյակները, տները նրանք հնարավորություն ունեն բաժանելու, ժառանգությամբ տալու իրենց թոռնիկներին, որդիներին։ Այդպես 1 միլիոն դոլարանոց տունը կիսվում է, դառնում տարբեր սեփականատերերին պատկանող տուն, ասենք՝ 250 հազար դոլարանոց բնակարան: Այդ բաժանումն ու դրա հետևանքով գույքահարկի նվազեցումն օրինական է: Կփոխվի՞ արդյոք իրավիճակը նոր օրենքի ընդունումից հետո:
Նախ՝ ընդունված տեսակետ կա, թե Հայաստանի տնտեսության հիմնական հիվանդությունն այն է, որ օլիգարխները հարկեր չեն վճարում: Այ, հենց որ սկսեն հարկեր վճարել, ժողովրդի վիճակը կտրուկ կլավանա: Իրականում դա բացարձակապես այդպես չէ: Խոսենք կոնկրետ օրինակներով: Ենթադրենք՝ Սամվել Ալեքսանյանը կամ մեկ ուրիշ մոնոպոլիստ, ասենք՝ Պողոս Պողոսյանը, վաղվանից սկսում են հարյուր տոկոսով վճարել հարկերը: Ո՞րն է լինելու հաջորդ քայլը: Քանի որ մրցակցություն չկա, նրանք վճարած հարկերը փոխհատուցելու են գները բարձրացնելով: Արդյունքում՝ ավելի շատ գումարներ են մտնելու պետբյուջե, բայց ժողովրդի վիճակը դրանից միայն ծանրանալու է, որովհետեւ ամեն ինչ թանկանալու է: Հետեւաբար, եթե խնդրին նայում ենք ժողովրդի սոցիալական վիճակի տեսանկյունից, տնտեսության թիվ մեկ հիվանդությունը ոչ թե քիչ հարկեր վճարող օլիգարխներն են, այլ մրցակցության բացակայությունը: Մի խոսքով, եթե իշխանությունները մտադիր են ընդամենը լցնել բյուջեն. նրանք պիտի օլիգարխներին բերեն հարկային դաշտ, իսկ եթե մտադիր են լավացնել ժողովրդի սոցիալական վիճակը, պիտի նորմալ մրցակցային պայմաններ ստեղծեն: Իշխանություններն առայժմ «աշխատում են» միայն բյուջեն լցնելու ուղղությամբ: Մեծահարուստները վճարելու են այնքան, որքան սահմանված է օրենքո՞վ, դժվար թե: Գույքահարկի բարձրացումը տարածվելու է հիմնականում շարքային քաղաքացիների վրա: Որեւէ մեկը թանկարժեք առանձնատներ ունեցողներին չի արգելում, իհարկե, օրենքով սահմանված գումարը որպես գույքահարկ վճարել, սակայն չի էլ պարտադրում, չվճարելու դեպքում էլ՝ չի հետապնդում: Սրանում է խնդիրը:
Ստելլա Խաչատրյան

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *