Կառավարությունը նոր գրանտ է ստացել Գերմանիայից

timthumb (14)

Կառավարությունն այսօր հերթական գրանտը ստացավ Գերմանիայից: Պայմանագիրն ստորագրվել է Վերականգնման վարկերի բանկի և ՀՀ կառավարության միջև , որով հայկական կողմը կստանա  23 208 483,13 եվրո գումարի չափով դրամաշնորհ: 

Նշենք, որ ծրագրի նպատակը «Հայաստանում կենսաբազմազանության և կայուն տեղական զարգացման» իրականացումն է 8 տարի ժամկետով: Սրանով նախատեսվում է և նախատեսում է ապահովել կենսաբազմազանությամբ հարուստ տարածքներում բնական ռեսուրսների պահպանությունն ու կայուն օգտագործումը։ Իսկ ծրագրի շրջանակներում իրականացվելու են էկոզբոսաշրջությունը խթանելու միջոցառումներ, պահպանվող տարածքների, բնական ռեսուրսների և բնական հուշարձանների բարելավում ու կառավարում, անտառների կայուն կառավարում, անտառային լանդշաֆտը և անտառները վերականգնելու միջոցառումներ:

Թեմայի վերաբերյալ  բնապահպան Սիլվա Ադամյանը ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում նշեց, որ նման գրանտներ նախորդ տարիների ընթացքում մեր կառավարությունը  ևս ստացել է, սակայն դրանք այնքան էլ նպատակային չեն օգտագործվել. «փոշիացել են»:

«Մենք կենսաբազմազանության ոլորտում ահռելի խնդիրներ ունենք, իսկ տվյալ գումարը շատ քիչ է նշված ծրագրերն իրականացնելու համար, ես կարող եմ ասել, որ նույնիս քիչ է», —ասաց բնապահպանը:

Սիլվա Ադամյանի խոսքով կառավարությունն այս գումարները բաշխում է տեղական ինքնակառավարման մարմիններին և սկսում է աշխատել նրանց հետ: Ադամյանը նաև նշեց, որ նա չի համագործակցում կառավարության հետ, քանի որ վերջիններս չեն ուզում շփման մեջ մտնել ՀԿ-ների հետ:

«Ներկայիս նախարար Էրիկ Գրիգորյանը ո՛չ խնդիրներ է քննարկում մեզ հետ, ո՛չ ժողով է կազմակերպում: Խնդիրն իրենց մեջ է, հնարավոր է իրենց մարդկանց ունենա արդեն և ուզում են մեզ ոլորտից դուրս մղել: Բայց միևնույնն է, մենք՝ բնապահպաններս մեր անաչառ գոչծը շարունակելու ենք և խնդիրները բարձրաձայնելու ենք»,- հավելեց բնապահպան Սիլվա Ադամյանը:

Վերջում բնապահպանը նշեց նաև, որ կիլիմայական փոփոխությունների բավականին լուրջ իրավիճակ ունենք, որն էլ իր հերթին ազդում է կենսաբազմազանության վրա:

Արմինե Միքայելյան

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *