Կարայանի արածն ու չարածը

7f661b8fcaa75073a878f213bff88098

Կառավարության հայտարարությունների և իրականության միջև առկա ակնհայտ հակադրությունների մասին առաջին անգամ չէ, որ ստիպված ենք լինում փաստել: Տնտեսական աճի թվերից զատ, հանրությանը հուզում էր նաև ստեղծված աշխատատեղերի իրական թիվը, հատկապես հաշվի առնելով այն փաստը, որ գործազրկությունը Հայաստանից որևէ տեղ չի նահանջել:
ՀՀ ԱՎԾ-ն հայտնել է, որ 2017 թ. տվյալներով՝ գործազուրկների քանակը կազմել է 218.9 հազար մարդ: Դրա նախորդ տարում՝ 2016թ.-ին, այդ ցուցանիշը կազմել է 220.2 հազար մարդ: Այսինքն՝ գործազրկությունը նվազել է 1300 մարդով: Հետաքրքրական է այն փաստը, որ այս թիվը համընկնում է ՀՀ բնակչության նվազման թվաքանակի հետ: Ըստ ԱՎԾ-ի, Հայաստանի մշտական բնակչության թիվը, 2016 թվականին արձանագրված ցուցանիշի համեմատ, նվազել է 1300-ով: Այլ խոսքով՝ գործազրկությունը նվազել է բնակչության թվի նվազման հաշվին: Այդ դեպքում՝ ինչպե՞ս հասկանալ տնտեսության զարգացման պատասխանատուների վերջին պնդումները:
Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարը նշել էր 7,5 հազար աշխատատեղերի մասին, վարչապետն էլ հորդորել է, որ հասցնեն այդ թիվը 10000-ի, սակայն առաջին եռամսյակում ասում է, որ ստեղծվել է 3000 աշխատատեղ, նրա տեղակալն ասում է, որ ստեղծվել է 2500 աշխատատեղ, և տարին չեն ամփոփում: Թե տարին ամփոփելիս ինչ շռնդալից արդյունքներ կներկայացնի Էկոնոմիկայի նախարարությունը՝ մնում է միայն գուշակել: Մի բան ակնհայտ է. կամ նախարարությունում, ինչպես ասում են՝ շունը տիրոջը չի ճանաչում, և նախարարն ու նրա տեղեկալը անգամ այս պարզ ցուցանիշները չեն հաջողացնում համաձայնեցնել, կամ էլ նախարարն ու տեղակալը միմյանց «պաս» են տալիս՝ չցանկանալով ներկայացնել իրական թվերը, որոնց ծանոթանալուց հետո հանրությունը միանշանակ բացասական գանահատականի կարժանացնի այս տանդեմի աշխատանքը:
Ստելլա Խաչատրյան

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *