Կարապետյանը անհարմար դրության մեջ դրեց Սերժ Սարգսյանին

timthumb (8)

Այսօր՝ սեպտեմբերի 21-ին, լրագրողների հետ զրույցում վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարեց, որ ռուսաց լեզվի վերաբերյալ հանձնարարական իր կողմից չի եղել: Հարցին՝ կարո՞ղ էր դա լինել ՀՀ կրթության եւ գիտության նախարարի որոշումը, վարչապետը նույն պատասխանը տվեց եւ հրաժարվեց մանրամասնել, թե ում մտահղացումն է դա: Հայեցակարգը մշակել է Կրթության ու գիտության նախարարությունը: Հայեցակարգի հիմնավորման մեջ էլ նշվում է, որ իրավական այս ակտի ընդունման անհրաժեշտությունը «պայմանավորված է վարչապետի հանձնարարականով»։

Դժվար է պատկերացնել, որ Կրթության և գիտության նախարարությունը զբաղվում է ինքնագործունեությամբ, սակայն մեր քաղաքական իրադրության պարագայում դա ևս չի կարելի բացառել, չէ՞ որ նոր ու հին ոգիների զուգորդումից ձևավորված համակարգում «շունը տիրոջը չի ճանաչում»: Այս տեսանկյունից՝ ՀՀ քաղաքացիները իրավունք ունեն իմանալու, թե ով է ի վերջո տվել այդքան ռեզոնանսային դարձած հանձնարարականը: Սակայն ողջ խնդիրը նրանում է, որ այդ հանձնարարականն այնչափ սվիններով ընդունվեց հանրության կողմից, որ հիմա վարչապետը և իր կաբինետն ամեն ինչի պատրաստ է քննադատության սլաքը իրենցից հեռացնելու համար: Քաղաքագիտության դոկտոր պետք չի լինել, ենթադրելու համար, որ եթե վարչապետն ու իր նախարարները «մաքուր» են, ապա հանձնարարականի հեղինակը նախագահ Սերժ Սարգսյանն է, ով գուցե ցանկանում էր Կարապետյանի ձեռքերով կրակից շագանակներ դուրս բերել, բայց Կարապետյանը բավականին երկար առնչվելով ՀՀԿ հին ոգու հետ շատ լավ գիտի վերջիններիս հավանական քայլերը և դրանց թաքնված մոտիվները: Եվ հիմա վարչապետը հրաժարվում է պատասխանատվությունից, ինչ խոսք, սա բնորոշ է մեր իշխանություններին, առաջին դեպքը չէ, երբ փլավը եփվում է, իսկ եփողին այդպես էլ չենք պարզում. Ի վերջո, բոլորիս համար էլ հասկանալի է, թե ով է այդ չարաբաստիկ հանձնարարականի իրական հեղինակը. դա ոչ Կարեն Կարապետյանն է, ոչ Լևոն Մկրտչյանը, ոչ էլ նույնիսկ Սերժ Սարգսյանը, քանի որ, ցավոք սրտի՝ մեր իշխանությունները չունեն նման որոշումներ կայացնելու կամ հանձնարարականներ տալու իրավունք:

Ստելլա Խաչատրյան

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *