Այս հարցում Սարգսյանի հետևից հասնող չկա

timthumb (4)

«ՄԱԿ-ում և Մյունխենում Սերժ Սարգսյանի ելույթից հետո Ղարաբաղյան հարցի լուծման ուղին արդեն պարզ է դառնում և հստակեցվում է այն փաստը, որ Ղարաբաղի համար որևէ կարգավիճակ, որը կտարբերվի նրա անկախ և միջազգային ձևավորված կարգավիճակից, կվտանգի Ղարաբաղի բնակչության ֆիզիկական գոյությունը: ՄԱԿ-ում և Մյունխենում նախագահի ելույթի հիմնական շեշտադրումները փաստում են, որ եթե միջազգային հանրությունը ցուցաբերի այլ մոտեցում, դա կարող է բերել Ղարաբաղի բնակչության ֆզիկական բնաջնջման՝ այսինքն դրված է ճանաչել փրկելու համար կոնցեպցիան, որը Ղարաբաղի հարցի լուծման հիմնական կոնցեպտն է»,-այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ պատգամավոր, ՀՀ Ազգային Ժողովի  Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը՝ նշելով, որ Հայաստանի այս կոշտ դիրքորոշման պատճառը Ադրբեջանի ղեկավարության հայատյաց քաղաքականությունն է:  

Картинки по запросу խոսրով

Խոսրով Հարությունյանը նշեց, որ Ղարաբաղյան հարցի վերաբերյալ բանակցություններ վարելու առումով որևէ մեկը չունի Սերժ Սարգսյանի փորձառությունը:

Հարցին՝ արդյո՞ք բանակցություններ վարելու առումով Սերժ Սարգսյանի հետ չի կարող մրցել Կարեն Կարապետյանը, Խոսրով Հարությունյանը պատասխանեց. «Ոչ: Կարեն Կարապետյանը կարող է բանակցել, բայց արդո՞ք ղարաբաղյան հարցն այն հարցն է, որի շուրջ կարելի է փորձարկել: Փորձել այս հարցում չի կարելի: Կարծում եմ՝ որևէ մեկի մոտ կասկած չի հարուցում, որ Սերժ Սարգսյանը բանակցային գործընթացում ավելի փորձառու է, քան Կարեն Կարապետյանը»,-ասաց Հարությունյանը:

ԼՈւՐԵՐ.com-ը Հարությունյանից հետաքրքվեց Սերժ Սարգսյանի հետ Արցախի վերաբերյալ բանակցություններ վարելու առումով արդյո՞ք մրցության մեջ կարող է մտնել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը: Հարցին ի պատասխան՝ նա նշեց, որ թեև Արմեն Սարգսյանն ունի բանակցություններ վարելու շատ մեծ փորձառություն, կարող է իր արտաքն կապերն օգտագործել հօգուտ այս հարցի, սակայն Սերժ Սարգսյանը Արցախի հարցում որպես բանակցող, միևնույնն է՝ առաջատարն է:

Խոսրով Հարությունյանն ասուլիսի ընթացքում խոսեց նաև Կառավարության արձանագրած յոթ տոկոս տնտեսական աճի մասին և նշեց, որ այս տարվա տնտեսական աճը մենք համեմատում ենք նախորդ տարվա տնտեսական աճի հետ, երբ ունեցել ենք 0,2 տոկոս: «Մեր երկրում ունենք  425 հազար մարդ, ովքեր  ստանում են 150 հազար դրամ աշխատավարձ և եթե անգամ ադ տնտեսական աճը բերենք պրոյեկտենք այս թվի վրա, հասկանում ենք , որ ակնհայտ շոշափելի  ազդցություն չէր կարող ունենալ: Եթե առաջիկա երկու-երեք տարում մենք կարողանանանք այս տեմպը պահել, ապա այն ժամանակ շոշափելի է լինելու արձանագրված տնտեսական աճի ցուցանիշը»,-ասաց պատգամավորը:

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *