Կարապետյանի արածի ու չարածի մասին

timthumb (14)

«Կարեն Կարապետյանի Կառավարության աշխատանքը ես դրական եմ գնահատում: Երբ հնգամյա ծրագիր դրեց շրջանառության մեջ, դրանով տվեց պատկերացում, թե մեր երկրում ինչ բիզնեսներ են կարողանալու ծավալել, ինչ նոր մոդելներ կարելի է զարգացնել: Կարապետյանը համարձակորեն գնաց կոռուպցիայի վերացման և դա արեց իր փոքր թիմով, քանի որ ամբողջությամբ չէր կարող հակադրվել հանրապետականներին, ովքեր զբաղեցնում են պաշտոնների 90 տոկոսը: Մենք հարկային  համակարգում տեսանք, որ նա կաշառակերությունը վերացրեց»,- ի պատասխան ԼՈւՐԵՐ.com-ի հարցին՝ ինչ հասցրեց անել Կարեն Կարապետյանը վարչապետի պաշտոնում՝ ասաց Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը:

Ինչ չհասցրեց հարցին ի պատասխան էլ Մակարյանը նկատեց. «Չհասցրեց պայքարել պաշտոն-բիզնես սերտաճման դեմ, չհասցրեց գնումների համակարգը կատարյալ դարձնել, կադրային ճիշտ քաղաքականությունը չհասցրեց ավարտին հասցնել, քանի որ որոշ նախարարություններում՝ Կրթության, Սփյուռքի,  Ֆինանսների՝ շատ են   ավելորդ կադրերը: Օրինակ՝ կրթության ոլորտում կան վարչություններ, որտեղ 10 աշխատողից ամենաշատը 3-ն են աշխատում: Կադրերի խնդիր դրեց, ասաց, որ բարեկամները պետք է չաշխատեն, մյուս կողմից՝ ուզեցին կադրերին փոխել, բայց կադրեր չգտան, խոշոր հաշվով՝ ես դրական գնահատական եմ տալիս նրա գործունեությանը, որովհետև  Կարապետյանը վունդերկինդ չէ, որ հրաշագործություն կատարեր: Ինչ արել է՝ դրական է, իր հետքը դրական է մեր պատմության մեջ»,-ասաց Մակարյանը: 

Անդրադառնալով Կարապետյանի Կառավարության ընթացքում ստեղծված Բիզնես Հայաստանին, Ռազմավարարական նախաձեռնություների կենտրոնին և Հայաստանի ներդրողների ակումբին՝ Մակարյանը նկատեց, որ դեռևս հստակ չէ, թե դրանք ինչ արդյունավետություն են արձանագրել: Օրինակ, Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնը կամ բիզնես Հայաստանն արդյո՞ք կարողացել են այնքան արդյունք արձանագրել, որքան գումար հատկացվել է իրեցն բյուջեով: Իսկ ինչ վերաբերում է ներդրողների ակումբին, ես դրա էֆեկտիվությունն այդքան էլ չեմ զգացել: 

Աղավնի Սուքիասյան

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *