Կարապետյանի Կառավարությունից գոհ են

timthumb (5)

Հայաստանի Հանրապետական կուսակցության խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը գոհ է վարչապետ Կարեն Կարապետյանի և նրա թիմի աշխատանքից: Այս մասին այսօր՝ Ազգային ժողովում,  լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀԿ փոխնախագահը:

«Այսպես, ոտքի վրա, Կառավարության ծրագրին գնահատական տալ չենք կարող, դրա մասին մենք խոսում ենք Կառավարության ծրագրի ժամանակ: Տեմպերը, 6 տոկոս տնտեսական աճը, որը կա՝ դրական միտումներ ունեն: Ես կարծում եմ, որ այն ծրագրերը, որոնք ընդունել ենք Կառավարության հետ համատեղ, պետք է իրականություն դարձնենք և աջակցենք Կարապետյանի Կառավարությանը»,-նշեց նա՝ հավելելով, որ իր գոհունակությունը պայմանավորված է զբոսաշրջության ոլորտում դրական դինամիկայով, արտահանման աճով և մի շարք այլ գործոններով:

«Մենք տեսնում ենք այն դրական միտումները, որ կառավարությունը իրականացնում է, և մենք աջակցում ենք այդ կառավարությանը»,- հավելեց Շարմազանովը։

ԱԺ փոխնախագահը նաև հավելեց, որ վարչապետը ՀՀԿ-ի թիմի անդամն է և Կառավարության ծրագիրը նույն Հանրապետականի ծրագիրն է:

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *