Կարապետյանն առանց շեֆի համաձայնությունը ստանալու նման հայտարարություն չէր անի

timthumb (7)

Ամփոփելով 2017թ.-ի ներքաղաքական զարգացումները Հայաստանում՝ քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը համոզմունք հայտնեց, որ այս տարին առանձնացավ հատկապես խորհրդարանի ընտրություններով և հատկապես այն հանգամանքով, որ ընտրություններից հետո գրանցվեց բացառիկ մի դեպք. «Հենց 2017 թ.-ի ընտրություններից հետո էր, որ պատմության մեջ առաջին անգամ՝ ընդդիմությունը չխոստացավ թեժ աշուն»,-այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Հակոբյանը:

Похожее изображение

Խոսելով ընտրություններից հետո հանրությանը հուզող ամենաշատ քննարկվող թեմայի՝ Նախագահ Սերժ Սարգսյանի՝ քաղաքականության մեջ մնալ-չմնալու մասին՝ Վիգեն Հակոբյանը նկատեց. «Այն, որ այս հարցում «Հանրապետական» կուսակցության որոշ ներկայացուցիչներ՝ օրինակ՝ Գալուստ Սահակյանը, սև PR են իրականացնում այժմյան վարչապետ Կարեն Կարապետյանի նկատմամբ, ակնհայտ և տարօրինակ է: Փաստացի, մենք այս պահի դրությամբ ունենք 2014 թ. Նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունն, ըստ որի,  ինքը սխալ է որակում, որ նույն մարդը երկու անգամից ավել երկիր ղեկավարի, մյուս կողմից` ունենք անորոշություն, որն ավելի խորացրեց Նախագահը՝ «Արմենիա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցով: Կա Կարեն Կարապետյանն, ով ամեն անգամ կա՛մ այո, կա՛մ ավելի ընդարձակ բացատրություններ է տալիս իր հետագա պաշտոնավարման մասին հարցեին՝ շեշտելով, որ, այո՛, պատրաստ է ծառայել հայրենիքին: Ընդհանուր առմամբ՝ որոշ հանրապետականների նյարդային շարժումներին նայելով՝ կարելի է եզրակացնել, որ սպասվում են որոշումներ, որոնք իրենց ձեռնտու չեն»,-ասաց քաղաքագետը:

Բանախոսը հիշեցրեց նաև կարկառուն հանրապետական Վահրամ Բաղադասարյանի հայտարարություններից մեկն, ըստ որի, Սերժ Սարգսյանը ոչ հավակնություն ունեցել է, ոչ էլ ունի հետագա պաշտոնավարման համար. «Նման հայտարություն կարող էր արվել մի դեպքում, երբ դա նրան թելադրվել է. «Անկախ որոշ հանրապետականների հայտարարություններից, ես վստահ եմ, որ Սերժ Սարգսյանին ձոներ ձոնողները նույնը կանեն նաև Կարեն Կարապետյանի համար: Ակնհայտ է, որ ՀՀԿ-ում խառնաշփոթ է առաջացրել Կարեն Կարապետյանի՝ 2018 թ.-ից հետո էլ վարչապետ աշխատելու պատրաստակամությունը, որովհետև նրանք մտածում են, որ Կարապետյանն առանց շեֆի համաձայնությհունը ստանալու նման հայտարարություն չէր անի և երկրին ծառայելու իր ցանկության մասին չէր բարձրաձայնի»: 

Խոսելով 2018 թվականին վարչապետի պաշտոնին հավակնող քաղաքական գործիչների մասին՝ Հակոբյանը նկատեց, որ այս հարցի ելքը որոշողը միայն Սերժ Սարգսյանը չէ. «Օլիգարխիան ևս այստեղ կարևոր դերակատարում է ունենալու: Չեմ բացառւմ, որ Սերժ Սարգսյանը  պարզապես որոշի տեղավորվել Իվանիշվիլիի կարգավիճակում և երկիրը կառավարի որպես Մելիք Ադամյանում նստած ՀՀԿ-ի ղեկավար»:

Աղավնի Սուքիասյան

 

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *