Կարավարության առաջարկով ԱԺ-ն արտահերթ նստաշրջան կգումարի

timthumb (6)

ՀՀ կառավարությունն առաջարկեց Ազգային ժողովի նախագահին՝ 2017 թվականի դեկտեմբերի 12-ին՝ ժամը 10:00-ին, գումարել ԱԺ արտահերթ նստաշրջան: Նախագիծը գործադիրի նիստում ներկայացրած ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը նշեց, որ ունենք մի շարք խնդիրներ, որոնք անհրաժեշտ է մինչ տարեվերջ ամփոփել օրենսդրական մակարդակով՝ դրանք միջազգային պայմանագրեր են, սահմանադրական կարգավորումներ, տնտեսական ոլորտի մի շարք խնդիրներ:

Օրակարգում ներառվել է 19 օրինագիծ՝ «Հայաստանի Հանրապետության և ՆԱՏՕ-ի ապահովման և մատակարարման կազմակերպության միջև՝ համագործակցության աջակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին», «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև՝ Հայաստանի Հանրապետության կառավարությանը պետական արտահանման վարկ տրամադրելու մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին», «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» պայմանագիրը վավերացնելու մասին» և այլն:

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *