Կարեն Կարապետյանից խլում են «մենաշնորհը»

timthumb (3)

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը շատ բնական է համարում ԱԺ-ում այսօր քննարկվող նախագծերի վերաբերյալ հնչող տարատեսակ կարծիքները: Ըստ փոխնախագահի՝ կոռուպցիայի դեմ պայքարի հարցում չկա ընդդիմություն և իշխանություն, և սա այն հարցն է, որի վերաբերյալ բոլորը պետք է ունենան հստակ տեսլական.

«Այս տարիների մեր գործունեությունը ցույց է տվել, որ իշխանությունը կամք ունի պայքարելու կոռուպցիայի դեմ և դրա լավագույն ապացույցը բերված օրենսդրական նախաձեռնություններն են»,-նշեց փոխնախագահը:

Հետաքրքրական է, որ Էդուարդ Շարմազանովն իր այս ելույթով կարծես թե կրկնօրինակում է վարչապետ Կարեն Կարապետյանի՝ հարց տալ ու ինքն հարցին պատասխանելու սովորությունը.

-Կարիք կա՞ կասկածելու, որ կոռուպցիայի դեմ պայքարը կօգտագործեն դիվիդենտներ շահելու համար:

-Իհա՛րկե կա:

-Ունի՞ իշխանությունը քաղաքական կամք:

-Կարծում եմ՝ ունի: ֆիքսում ենք: (հեղինակային իրավունքը՝ Կարեն Կարապետյանի,-խմբ.):

-Օրենսդրական նախաձեռնությունները պե՞տք է շարունակական լինեն:

-Միանշանակ:

-Պատրա՞ստ ենք լսելու ընդդիմության կարծիքները:

-Միանշանակ:

Եվ վերջում, անդրադառնալով ՀՅԴ-ական պատգամավոր Անդրանիկ Կարապետյանի բոցաշունչ ելույթին, Էդուարդ Շարմազանովը նշեց, որ հայապահպանման լավագույն տարբերակն է հետևել օրենքներին և աշխատել ՀՀ Սահմանադրության և  ՀՀ օրենսդրության սահմաններում:

 

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *