Կարեն Կարապետյանի փեսան հրաժարական է ներկայացրել

timthumb (2)

Էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանը հրաժարական է ներկայացրել։ Նա իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Ուզում եմ շնորհակալություն հայտնել իմ բոլոր գործընկերներին և բոլոր այն մարդկանց, ովքեր ինձ հավատացին։ Համատեղ ջանքերով մենք հեղափոխություն սկսեցինք էներգետիկայում և կայուն հիմք ստեղծեծինք էներգետիկ անկախության համար, որը իր հերթին հիմք կհանդիսանա մեր երկրի կայուն զարգացման համար։ Ես սիրել եմ իմ գործը ու ամբողջությամբ նվիրվել դրան։ Իմ հետագա գործունեության մասին որոշ ժամանակ անց կտեղեկացնեմ»։Հայկ Հարությունյանը ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի փեսան է։

Նա զբաղեցնում էր Էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների փոխնախարարի պաշտոնը 2014 թ. օգոստոսի 5-ից։

ԼՈւՐԵՐ.com-ը նախապես հայտնել էր, որ սպասվում էր Հայկ Հարությունյանի հրաժարականը:

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *