Կարեն Կարապետյանն իր ոճի մեջ է…

karen-karapetyan-pat-u66953-1

Երկրում ստեղծված իրավիճակի և մայիսի 1-ին ԱԺ-ում կայանալիք վարչապետի ընտրությունների վերաբերյալ իր մոտեցումներն է որոշել պարզաբանել Սամվել Կարապետյանի եղբայրը՝ ԱԺ ՀՀԿ ֆրակցիայի անդամ, պատգամավոր Կարեն Կարապետյանը: Վերջինս այս անգամ էլ, որոշել է չդավաճանել իր ոճին և հանդես գալ անչափ յուրօրինակ և սենսացիոն հայտարարությամբ: Պարզվում է՝ Կարեն Կարապետյանը ճիշտ չի համարում հարազատ կուսակցության կողմից վարչապետի թեկնածության առաջադրումը , գտնելով, որ ստեղծված իրավիճակում ՀՀԿ-ն միևնույն է չի կարողանալու արդյունավետ կառավարում իրականացնել:

Կարեն Կարապետյանի խոսքերը կարդալիս միանգամից հասկանում ես, թե ժամանակին Սերժ Սարգսյանի նշած գաղջի պատճառը որն է՝ «Կուտակված անարդարությունները, կոռուպցիան և այլ արատավոր երևույթները, որոնց մասին բազմիցս բարձրաձայնել եմ (լինելով այդ կուսակցության անդամ), հանգեցրել են այն վիճակին, ինչ ունենք այժմ»- ասում է Կարապետյանը: Այն, որ նա լինելով Հանրապետական կուսակցության անդամ մշտապես էլ փորձել է իրեն վեր դասել, առանձնանալ, աչքի ընկնել ոչ ստանդարտ պահվածքով և հայտարարություններով՝ դա հայտնի է բոլորին: Ի դեպ Հանրապետականների գաղջ և ստանդարտ ֆոնին՝ Կարեն Կարապետյանին շատ հաճախ հաջողվում էր: Այսօր, օգտվելով ստեղծված իրավիճակից, Կարապետյանը բացահայտ արտահայտեց իր նեղսրտվածությունը հարազատ կուսակցությունից, նրա վրա բարդելով վերջին տասնամյակներում երկրում առկա գրեթե բոլոր խնդիրների պատասխանատվությունը: Գուցե նեղսրտվածության պատճառներից մեկն էլ այն էր, որ Կարապետյանին հարազատ կուսակցությունն այդպես էլ չվստահեց ԱԺ նախագահի պաշտոնը:

Իհարկե, ժամեր անց նույն Կարապետյանի գրասենյակից շտապեցին նշել, որ պատգամավորը արտահայտել է իր սեփական տեսակետը, որը որևէ աղերս չունի Հանրապետականի պաշտոնական դիրքորոշման հետ: Կարապետյանի կողմից նման շեշտադրումների հնչեցումը այս պահին չի կարելի դիտարկել իբրև լուրջ քաղաքական ազդակ դաշտի խաղացողներին կամ փորձել գտնել տողատակեր,  այն պարզ պատճառով, որ ՀՀԿ-ում Սամվել Կարապետյանի եղբոր կարծիքը միշտ էլ եղել է մասնավոր և նրա արտահայտած մտքերը երբեք էլ կապ չեն ունեցել Հանրապետական կուսակցության վարած քաղաքականության հետ, ինչպես և ինքը Կարապետյանը:

Ստելլա Խաչատրյան

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *