Կարմրամազ պճնամոլն իր ելույթներով արժեզրկում է ԼՀԿ-ի` առանց այդ էլ զրոյական քաղաքական կապիտալը

48371810_368257693938096_5284149481753804800_n

ԼՀԿ-ականները զգալով, որ այս քաղաքական հեռակա բանավեճում պատասխանատվության չափն ու հետևանքները մտահոգիչ են, մարտի դաշտ են նետել կարմրամազ պճնամոլին, ում քաղաքագիտական ունակությունները, մեղմ ասած, «հաշմանդամ» են:

Դեղնակտուց այս աղջնակն, ով որևէ կերպ, բացի հիստերիկ և լալահառաչ հայտարարություններից, այլ դրսևորմամբ աչքի չի ընկել, ստանձնել է «լուսավորների» մամուլի խոսնակի պարտականություններն ու իր խոսքերում կոռեկտության բացակայությունն ու անտակտությանը փորձում է դարձնել դրոշակ: Ֆեյսբուքյան ստատուսների մակարդակով Անի Սամսոնյանը ուղղակի իվիճակի չէ ինչ-որ պաշտոնական դիրքորոշում արտահայտել կամ եթե նրան վերապահված է այդ գործառույթը, ուրեմն Էդմոնենք այն բանի մեջ են հայտնվել ոտքով գլխով, որովհետև շատ կարճ ժամանակահատվածում այս աղջնակն ամբողջությամբ կարժեզրկի նրանց` առանց այդ էլ տրիվիալ քաղաքական կապիտալը: 


Հասկանալի է, որ դեռևս հասունացման սաղմնային փուլում գտնվող լուսավորները ամեն կերպ ջանում են կայացած և մրցակցային երևալ, բայց սրտի 6-ով /Անի Սամսոնյան/ և ղառի 4-ով /Գևորգ Գորգիսյան/ օլին անելը ճակատագրական կարող է լինել, պարտվելու հավանականությունը 100% է:
Սանձեք ձեր սանձարձակներին, քաղաքական լուրջ ուղի անցած գործիչների հասցեին խոսելիս կոռեկտության և խոհեմության դասեր տվեք, հակառակ պարագայում` անդառնալի հետևանքների եք ականատես լինելու, երբ ձեր քաղաքական դաշտում լինելու հանգամանքն այլևս չափազանց կասկածելի կլինի:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *