Կարևոր է, որ ԵԽԽՎ նախագահը կոռումպացված չլինի․ քաղաքագետ

timthumb (3)

Ինչպես արդեն տեղեկացրել ենք,  օրեր առաջ ԵԽԽՎ նախագահ ընտրվեց Ստելլա Կիրյակիդիսը։ Նա Կիպրոսի պատվիրակության ղեկավարն է, ում թեկնածությունը պաշտպանում էր նաև հայկական պատվիրակությունը:

«Չեմ կարծում, որ այս ընտրությունից Հայաստանը շահելու կամ տուժելու բան ունի: Հայաստանն ունի հարաբերություններ ԵԽԽՎ-ի հետ, որոնք կարծես թե կառուցողական հունի մեջ են: Դրանից Հայաստանն օգտվում է և դրա արդյունքում բարելավվում է Հայաստանի օրենսդրությունը, ժողովրդավարությունը զարգանալու ավելի մեծ հնարավորություններ է ստանում: Բացի այդ՝ Հայաստանն իր արտաքին քաղաքականության մեջ՝ հանձինս ԵԽԽվ-ի հետ հարաբերությունների, հնարավորություն է ստանում դիվերսիֆիկացնել իր հարաբերությունները»,- խոսելով ԵԽԽՎ նորընտիր նախագահի մասին՝ ԼՈւՐԵՐ․com-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը՝ ընդգծելով, որ շատ բան կախված չէ նրանից, թե ով կլինի ԵԽԽՎ-ի ղեկավարը։

Թե ինչո՞վ էր նախընտրելի մեզ համար Կիրյակիդիսը, արդյո՞ք նախկինում նա հանդես է եկել պրոհայկական դիրքորոշումներով, Մեհրաբյանը նկատեց՝ համակրանքն ու հակակրանքն այստեղ քիչ դեր ունեն․ «Շատ կարևոր է, որ այդ անձինք կոռումպացված չլինեն, ինչպես, օրինակ, Ագրամունտի դեպքում էր: Պետք է նշեմ, որ ադրբեջանական և ռուսական կոռուպցիաները գործում են կողք-կողքի: Բաքվի սև խավիարի սիրահարները նույն պրոռուսական շրջանակներն են և հակառակը: 

Սակայն հիմքեր չունեմ լիտվացի թեկնածուին ադրբեջանամետ համարելու, դրա հիմքը կարող է լինել կոռումպացվածությունը, իսկ վերջինս՝ համենայնդեպս հիմքեր չի տվել կասկածելու, որ կոռումպացված է»:

Քաղաքագետն այստեղ ընդհանուր վտանգավոր միտում է տեսնում. «ԵԽԽՎ-ում լայնորեն ներկայացված են շրջանակներ, որոնք շահագրգռված են, որ Ռուսաստանը վերադառնա ԵԽԽՎ: Սա նսեմացնում է այդ մարմինը, որովհետև այն պատճառները, որով Ռուսատանին վռնդել են այդ կազմակերպությունից, դրանք ոչնչով վերացված չեն, հետևապես, նրանց վերադառնալու նպատակահարմարությունը չկա»,- ասաց նա՝ ավելացնելով, որ պետք է էլ ավելի խիստ լինել Ռուսաստանի նկատմամբ, քանի որ ռուսները միայն այդ լեզուն են հասկանում:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *