Կա սուտ, կա լկտի սուտ և կա վիճակագրություն

timthumb (8)

Կառավարության այսօրվա նիստում Ազգային վիճակագրության ծառայությունը նույն կազմով վերանշանակվեց:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերանշանակված պաշտոնյաներին մաղթեց աշխատանքային նոր մեկնարկ՝ հիշեցնելով հայտնի մի անեկդոտ. «Չգիտեմ՝ ով է ասել, բայց կա սուտ, կա լկտի սուտ և կա վիճակագրություն»,-ասաց Փաշինյանը:

Ի պատասխան վարչապետի այս դիտարկման՝ ԱՎԾ պետ Ստեփան Մնացականյանն ասաց. «Պարոն վարչապետ, երկրորդ աշխարհամարտից հետո միևնույն մեթոդով են վիճակագրություն կազմել և ամբողջ աշխարհի վիճակագիրների համար ընդունված է հետևյալ թեզը, որ երջանկությունը հասկացված լինելն է»:

Ի պատասխան այս դիտարկման էլ՝ Փաշինյանը վիճվարչության վերանշանակված պետին ցանկացավ երջանկություն:

Տեսանյութն՝ ավելի ուշ:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *