Կդիմենք ծայրահեղ քայլերի. Սերգեյ Բագրատյան

timthumb (8)

Խորհրդարանական կառավարման անցումը առաջ է բերելու բազմաթիվ խութեր և հարցեր, որոնց համար լուծումներ առաջադրելու համար խորհրդարանականնները պետք է հանդես գան խնդիրների լուծմանը միտված օրենսդրական նախաձեռնություններով:

Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը:

Վերջինիս խոսքով՝ չի բացառվում, որ խորհրդարանական կառավարման լիարժեք անցում կատարելու ընթացքում իշխանությունը նաև փորձի խոչընդոտել իրենց որոշ նախաձեռնություններ, որովհետև քաղաքական իրավիճակ է փոխվում:

Բագրատյանի խոսքով՝ ստեղծվել է մի իրավիճակ, երբ Կառավարությունը չի կարողանում ճիշտ կառավարել, որի մասին մշտապես բարձրաձայնում է «Ծառուկյան» խմբակցությունը:

Հարցին՝ արդո՞ք Կարապետյանի ղեկավարած Կառավարությունից դժգոհելով, դաշինքը հող չի նախապատրաստում Սերժ Սարգսյանի վարչապետության համար, Բագրատյանը պատասխանեց.

«Մենք Կարապետյան անձից չենք դժգոհում, մենք արձանագրում ենք ընդամենը, որ Կառավարությունը արդյունավետ չի աշխատում»:

Անդրադառնալով խորհրդարանական ընդդիմադիր ուժերի միջև տարաձայնություններին և այն հանգամանքին, որ, օրինակ, «Ծառուկյան» դաշինքը չմիացավ ԵԼՔ-ի՝ ընդդեմ թանկացումների դեմ երթին, պատգամավորը պատասխանեց շատ պատկերավոր. «ԵԼՔ-ը առաջարկում է վիրհատություն, մենք առաջարկում ենք բուժում: Մենք առաջարկում ենք բարձրացնել թոշակներ և աշխատավարձ: Միգուցե թոշակներ և աշխատավարձ բարձրացնելու երթին մենք միանանք»:

ԼՈւՐԵՐ.com-ը պատգամավորից հետաքրքվեց՝ որոնք են լինելու «Ծառուկյան» դաշինքի քայլերը, եթե թոշակ կամ աշխատավարձ բարձրացնելու իրենց նախագիծը իշխանությունը մերժի՝ ինչպես մերժվել են այլ օրենսդրական նախաձեռնություններ, Բագրատյանը պատասխանեց. «Դիմելու ենք ծայրահեղ քայլերի, իսկ առաջին ծայրահեղ քայլը մենք դիտարկում ենք փողոցային պայքարը: Գիտե՞ք, տպավորություն է, որ ինչ նախաձեռնություն բերի ընդդիմությունը, մեծամասնությունը պետք է մերժի: Այդպես ուղղակի չի կարելի, առողջ տրամաբանություն այստեղ չկա»:

Հարցին՝ արդյո՞ք «Ծառուկյան» դաշինքը կառաջադրի նախագահի իր թեկնածուն, Բագրատյանը նշեց, որ իրենք չեն ցանկանա զուտ ձևականորեն թեկնածու առաջադրել, գուցե պետք է ձեռնպահ մնալ, բայց բոլոր հարցերը կորոշեն քաղխորհրդի նիստում:

Աղավնի Սուքիասյան

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *