Կեղտոտ ձեռքերից մեդալներ ստացած բոլշևիկներ եք․ Փոստանջյան

timthumb (2)

Երևանի ավագանու՝ մարտի 19-ի նիստի օրակարգում էր ընդգրկված Երևանի Վազգեն Սարգսյանի անունը կրող փողոցն  ԱՄՆ  նախկին նախագահ Վուդրո Վիլսոնի անվամբ անվանակոչելը։ Այն օրակարգ է բերել «Երկիր Ծիրանի» կուսակցությունը։

ԱԺ ԵԼՔ և ՀՀԿ խմբակցության ավագանու անդամները դատարապարտեցին «Երկիր Ծիրանի» կուսակցությանը՝ նման նախագիծ օրակարգ բերելու համար։

Ավագանու մյուս անդամները նախագծի հեղինակներին քննադատեցին պատվերով աշխատելու համար և նշեցին, որ նախագծի հեղինակները տգետ են և ձգտում են ավագանու ընթացքում աչքի ընկնել միայն շոուներով։

Նախագիծը սուր քննադատության ենթարկեց նաև ավագանու ԵԼՔ խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը, իսկ ավագանու ԵԼՔ խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը հայտարարեց, որ չեն պաշտպանելու «Երկիր Ծիրանի»-ի այս նախագիծը՝ այն համարելով սադրանք՝ ուղղված իրենց դեմ։

Մեղադրանքներին ի պատասխան՝ «Երկիր Ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը նշեց, որ նման նախագիծը բերվել է օրակարգ, որովհետև հայ ժողովրդի կրած զրկանքների պատճառն այսօրվա ավագանու անդամների պապաներն են․  «Այո՛, ձեր պապաներն են կանգնած եղել բոլոր իրադարձությունների հետևում, որոնք կատարվել են մեր երկրում և որոնց մեջ նեգրավված են եղել և՛ Քոչարյանը, և՛ Լևոն Տեր-Պետոսյանը, և՛ Վազգեն Սարգսյանը։ Ես հասկանում եմ, որ այստեղ նստածները բոլշևիկյան մտածելակերպով մարդիկ են, եթե մարդը գնում է կեղտոտ ձեռքերից մեդալ է ստանում, նրանից, ում մեղադրում են իր ամուսնու սպանության մեջ։ Մյուսը՝ գնաց և վարչապետություն ստացավ իր եղբոր սպանության մեջ մեղադրվողից։ Սա է մեր իրականությունը և բարոյականությունը»։

Խոսելով նախագծի ընդունման կարևորության մասին՝ Փոստանջյանը նշեց, որ վարչապետ Վազգեն Սարգսյանի արածը չմոռանալով հանդերձ, ինքը նշում է, որ Վազգեն Սարգսանը նաև պետությանը մեծ վնաս է հասցրել, որի մասին հասարակությունը չգիտի․ «Իհարկե՛, ինքը չի եղել հիմնական հեղինակը, հիմնական հեղինակներն են Ռոբերտ Քոչարյանը, Լևոն Տեր-Պետոսյանը և Սերժ Սարգսյանը»։

Նշենք, որ հանձնաժողովը մերժեց «Երկիր Ծիրանի» կուսակցության առաջարկած նախագիծը։

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *