Կեմերովոյի առևտրի կենտրոնի հրդեհից տուժածների թվում հայեր կան. Տիգրան Բալայան

0aa68d8828bb128bbbd463b917aedb0e

ՌԴ Կեմերովո քաղաքի 4-հարկանի առևտրի կենտրոնում մարտի 25-ին տեղի ունեցած խոշոր հրդեհի զոհերի կամ տուժածների թվում, ըստ նախնական տեղեկությունների, հայեր կան։ Այս մասին ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց ՀՀ արտգործնախարարության խոսնակ Տիգրան Բալայանը:

«Նախնական տեղեկություններով՝  տուժածների մեջ հայեր կան, առավել մանրամասն կհայտնենք քիչ հետո, երբ ամեն բան ճշտված լինի»,– ասաց նա։

Նշենք, որ Ռուսաստանի Դաշնության Կեմերովո քաղաքի «Զիմնյայա վիշնյա» առևտրի կենտրոնում մարտի 25-ին տեղի ունեցած խոշոր հրդեհի հետևանքով զոհերի թիվը հասել է 53-ի։

Զոհերից 19-ի դին ուղարկվել է դատաբժշկական փորձաքննության: Զոհերի թվում կա առնվազն 9 երեխա:

Ինչ վերաբերում է տուժածներին, ապա նրանք 48-ն են: Մինչդեռ անհետ կորած է համարվում 69 մարդ՝ այդ թվում 41 երեխա:

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *