ԿԸՀ-ն ինստիտուցիոնալ անկախության երաշխիքներն ապահովում է. Գևորգ Կոստանյան

timthumb (1)

ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կազմավորման կարգը բացարձակ ապահովում է ինստիտուցիոնալ անկախության երաշխիքները: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ պատգամավոր Գևորգ Կոստանյանը:

«Որևէ պետական մարմնի ինքնուրույնության, անկախության խնդիրը երկու ձևով է լուծվում, առաջինը՝ ինստիտուցիոնալ տեսակետից, այսինքն, օրենքով ստեղծվում են այնպիսի մեխանիզմներ, որոնք ապահովում են այդ մարմնի անկախությունը, անաչառությունը և գործունեության ազատությունը, երկրորդը՝ այնպիսի սուբյեկտների կողմից, որոնք ինքնին արժանահավատություն են ներշնչում սուբյեկտների կազմի տեսակետից: Ես խորին համոզմունք ունեմ, որ ԿԸՀ-ն ինստիտուցիոնալ անկախության երաշխիքներն ապահովում է, եթե դա հասարակական ընկալման տեսանկյունից արժանահավատություն չի ներշնչում, որի հիմքերը ես չունեմ, ապա Սվիտալսկու հայտարարությունը իր հիմքերը չունի, որ նման գնահատական տա»,- նշեց Կոստանյանը:

Նրա կարծիքով՝ Սվիտալսկին ոչ թե դիտողություն էր անում, այլ կարծիք էր հայտնում. «Դա կարծիքների փոխականում էր և դա ողջամիտ է: Դա քննարկում, բանավեճ էր, որի ժամանակ յուրաքանչյուրն իր կարծիքը կարող է հայտնել: ԵՄ դեսպանը կարող  է հայտնել մի դիրքորոշում, վաղը Վենետիկի հանձնաժողովը  կարող է ներկայացնել սկզբունքորեն մեկ այլ դիրքորոշում»,- ընդգծեց նա:

Հարցին՝ համամիտ չէ՞ այն ամենի հետ, ինչ ներկայացնում են իր կուսակիցները, պատգամավորը պատասխանեց.

«Ես կուսակցական չեմ»:

Հիշեցնենք. դեսպան Պյոտր Սվիտալսկին հայտարարել էր, որ ապրիլի 2-ի ընտրությունները կատարյալ չէին, ԿԸՀ-ն և դատական մարմինները պետք է դարձնել հանրային վստահություն վայելող կառույցներ: Այս հայտարարությանը կոշտ արձագանքեցին ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը և արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը՝ հայտարարությունը համարելով դեսպանի կողմից Հայաստանի ներքաղաքական կյանքին միջամտելու փորձ:

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *