ԿԸՀ-ն կքննարկի «Ծառուկյան» դաշինքից ինքնաբացարկի 7 դիմումներն ու նոր պատգամավորի մանդատ տալու հարցը

timthumb (6)

Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի վարչական շենքում այսօր` հունիսի 20-ին ժամը 15.00-ին, կգումարվի հանձնաժողովի նիստ, որի ընթացքում կքննարկի «Ծառուկյան» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակում ընդգրկված, ինքնաբացարկ ներկայացրած (մանդատից հրաժարված) պատգամավորի թեկնածուների գրանցումներն ուժը կորցրած ճանաչելու մասին հարցը:
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով ինքնաբացարկի մասին դիմումներ են ներկայացրել «Ծառուկյան»
կուսակցությունների դաշինքի թիվ 12 տարածքային ընտրական ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածուներ՝
Թամարա Վոլոդյայի Սարգսյանը
Հասմիկ Նապոլեոնի Շափաղաթյանը
Նաիրի Էդիկի Բախշյանը
Ռոբերտ Գուրգենի Հակոբյանը
Սլավիկ Սուրենի Ամիրյանը
Սոֆյա Ղարիբի Պետրոսյանը
Աղասի Մամիկոնի Հակոբյանը
Դավիթ Խաչիկի Հարությունյանը:
Նիստում Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կկազմի նաև արձանագրություն՝ Ազգային Ժողովի պատգամավորի մանդատ տալու վերաբերյալ:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *