Կիրո Մանոյանը Թուրքիայի և Ադրբեջանի կողմից Նախիջևանի ռազմականացումը մտահոգիչ է համարում

timthumb (1)

Թուրքիայի և Ադրբեջանի կողմից Նախիջևանի ռազմականացումը ամբողջ տարածաշրջանի կայունության պահպանման սպառնալիք կարող է հանդիսանալ: Դեկտեմբերի 15-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին նշեց ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը:

«Ռուսաստանի պահվածքը այստեղ տարբերվելու է, որովհետև խոսքը վերաբերում է Հայաստանի անվտանգությանը, ում նկատմամբ Ռուսաստանը ունի շահեր և պատասխանատվություն: Նախիջևանի ռազմականացման խնդրով մտահոգ կարող է լինել նաև Իրանը»-, ասաց Մանոյանը:

Նրա խոսքով` ընդհանրապես Նախիջևանի ռազմականացումը պետք է մտահոգի բոլոր երկրներին, որոնց համար կարևոր է տարածաշրջանում կայունության պահպանումը, որովհետև իրավիճակի սրման դեպքում շատ  ուժեր կարող են մտնել հակամարտության մեջ,  և դրա ելքը կանխատեսել անհնար կլինի:

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *