Կլինե՞ն պատգամավոր

timthumb (5)

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր  «Բարգավաճ Հայաստան» կուսակցության գրասենյակում են հավաքվել «Ծառուկյան» դաշինքից ընտրված պատգամավորները՝ մասնակցելու դաշինքի նիստին, որի ընթացքում որոշվելու է, թե այս դաշինքից ովքեր են գնալու ԱԺ, ովքեր են հրաժարվելու իրենց մանդատներից և ով կլինի Ազգային ժողովի ընդդիմադիր փոխնախագահը:

 

Պատգամավորներն արագ-արագ մոտենում էին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության գրասենյակին՝ ամեն կերպ խուսափելով պատասխանել շենքը շրջապատած լրագրողների հարցերին:

 

Ոմանց դա հաջողվեց, ոմանց՝ ոչ և լրագողների հարցին՝ ինչ հարցեր են քննարկվելու այսօր, այս նիստում, հանդիպման եկած պատգամավոր Վանիկ Ասատրյանը պատասխանեց. «Չգիտեմ՝ ինչի են կանչել»:

 

Թե ինչու են հավաքվել այսօր և ինչ հարցեր ենք քննարկելու, տեղյակ չէին նաև Վարդևան Գրիգորյանը, Արայիկ Աղաբաբյանը և Վարդան Բոստանջյանը:

 

 

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *