«Կոկորդիլոսի արցունքներ»՝ դավաճանից

timthumb (2)

 

«Վահան Մարտիրոսյան» կոչվող տականքի տեսաուղերձն արդեն մի քանի օր է, ինչ բուռն քննարկումների տեղիք է տվել: Հիշեցնենք, որ սույն դավաճանը, որ կամովին հանձնվել էր ալիևյան ռեժիմին ու  իր ծառայություններն առաջարկել ազերիներին՝ կամովին վերածվելով նրանց ձեռքին խամաճիկ՝ի ընդդեմ Հայաստանի, Ուկրաինայից ինչ-որ տեսաուղերձ է հրապարակել, որում, իբր,  «բացահայտում» է ադրբեջանական հատուկ ծառայություների և, առհասարակ, ադրբեջանական պետության  կեղտոտ պլանները:

 

Տեսաուղերձը դիտելիս այնպիսի տպավորություն է, ասես Մարտիրոսյանը հայ ժողովրդին փորձում է համոզել, թե ինքը ոչ թե հայրենիքի դավաճան է, այլ՝ հայրենիքին ծառայություններ մատուցած մեկը, որին պետք է պարգևատրել ամենաբարձր մակարդակի պարգևներով. իբր՝ ոչ թե ծախու արարած է, այլ՝ ազգային հերոս: Թե հատկապես ինչը կարող էր ստիպել Մարտիրոսյանին ինքնախոստովանական ճառ հիշեցնող հայտարարությամբ հանդես գալ, ավելի քան ակնհայտ է. օգտագործվելով ու դեն շպրտվելով ազերիների կողմից՝ սույն «ճարպիկն», ըստ էության, փորձում է կեղծավորաբար  կազմակերպել սեփական դարձն առ հայրենիք՝ հանդես գալով  «բացահայտումներով», որոնք իրականում ոչ մի բացահայտում էլ չեն. ո՞վ չգիտեր, թե ասենք իրականում  իրենից ինչ է ներկայացնում «խաղաղության պլատֆորմ» կոչվածը, և մի՞թե Հայաստանում ինչ-որ մեկը կարիք ունի Մարտիրոսյանի բացատրությունների՝ գիտակցելու, որ այդ վայ նախաձեռնությունն իրականում բացառապես Ադրբեջանի շահերը սպասարկելու նպատակով ու այդ երկրի հատուկ ծառայությունների կողմից ստեղծված կեղծ նախագիծ է, որի նպատակը Հայաստանին վնաս հասցնելն է, Ադրբեջանը փիառելն ու որպես տարածաշրջանի «խաղաղության աղավնի» ներկայանալն աշխարհին այն պարագայում, երբ բոլորն էլ գիտեն՝ խաղաղության հասնելու միակ անջրպետն այսօր հենց Բաքուն է. այդ խայտառակ պրոյեկտի անվանումը ոչ մի կերպ չի բնութագրում դրա էությունը, ավելին՝ դրանք միմյանց հակոտնյա են:

 

Ինչևիցե, պակաս ուշագրավ չէ նաև նույն ադրբեջանցիների արձագանքն այս տեսանյութին. ազերիները կատաղած են, հիասթափված. եթե նախկինում Մարտիրոսյանին ներկայացնում էին որպես խելամիտ մեկը, բացառիկ անձնավորություն, ապա այժմ նույն իրենց սիրելիին վերածել են ծաղրուծանակի առարկայի՝ հանրահռչակելով որպես «հիմարների արքա». մի տեսակ պրիմիտիվիզմի հոտ է փչում այս ամենից: Իրականում միշտ էլ այդպես է լինում. դավաճաններն այս արևի տակ տեղ չեն ունենում ու օգտագործվելուց հետո դուրս են շպրտվում շահառուների կողմից: Նույն այս իրավիճակն է այսօր Վահան Մարտիրոսյանի պարագայում. ապաշխարանքն ուշացած է:

 

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *