Կրակոցներ Գյումրու կենտրոնում. կա վիրավոր

timthumb

Գիշերը կրակոցներ են հնչել Գյումրու կենտրոնական Սայաթ-Նովա փողոցում՝ «Պոնչիկ-Մոնչիկ» սրճարանի դիմաց․ անցորդներից մի քանիսը լսել են կրակոցների ձայներ, տեսել գետնին ընկած փամփուշտներ։

Կա վիրավոր: Գյումրի բժշկական կենտրոնի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանը հաստատեց այն տեղեկությունը, որ հրազենային վիրավորում ստացած մի երիտասարդ ինքնակամ դիմել է հիվանդանոց։ Վերջինս եկել է իր ոտքով, այնպիսի տպավորություն է եղել՝ կարծես նա հիվանդատես է, սակայն պարզվել է, որ 1981 թվականին ծնված Հակոբյան Գեորգին հրազենային վնասվածք է ստացել որովայնի հատվածում։

Նա հիվանդանոց է դիմել 23․15-ին, նրան  վիրահատել են: Վիճակը, ըստ հիվանդանոցի փոխտնօրենի, ծանր է։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

 

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *