Կրակոցներ Երևանում. կա վիրավոր

timthumb

Shamshyan.com— գրում է․

Այսօր՝ նոյեմբերի 23-ին, կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 01։00-ի սահմաններում Ոստիկանւթյան Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 5-րդ վաշտի ծառայողները Ոստիկանության Շենգավիթի բաժին են բերման ենթարկել 3 քաղաքացու։

Ինչպես հայտնում է աղբյուրը, նրանք են՝ Երևան քաղաքի Մոլդովական փողոցի բնակիչ՝ 28-ամյա Ռոբերտ Անդրանիկյանը, Երևան քաղաքի Ջրվեժ թաղամասի բնակիչ՝ 33-ամյա Դավիթ Ղավալյանը և Երևան քաղաքի Գայի պողոտայի բնակիչ՝ 22-ամյա Գարիկ Հովհաննիսյանը։

Ոստիկանները պարզել են, որ նշված անձինք Նորագավիթ թաղամասի Արտաշատի խճուղում վիճաբանել են միմյանց հետ, որից հետո Ռ. Անդրանիկյանը իր մոտ եղած ատրճանակից մի քանի անգամ կրակել է Երևան քաղաքի Մազմանյան փողոցի բնակիչ՝ 33-ամյա Ռոման Ղևոնդյանի ուղությամբ, ով, ըստ տեղեկությունների, վնասվածք է ստացել։
Փաստի առթիվ Ոստիկանության Շենգավիթի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։ 

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *