Կրկին տեղյակ չեն

timthumb (3)

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, կոմպոզիտոր Վահան Արծրունու «Մաշտոց-Կոմիտաս» համերգային նախագիծը չի կայանա Մշակույթի նախարարության հետ չհամաձայնեցնելու պատճառով։ Վերջին շրջանում շատ ծանոթ ձևակերպմամբ` «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը կասեցրել է սեպտեմբերի 29-ին Զվարթնոց տաճարում նախատեսված համերգի կայացումը։

Կառավարության նիստից հետո այսօր լրագրողները Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի հետաքրքվեցին՝ ինչո՞ւ է նախարարությունը կասեցնում նման միջոցառումները՝ հիշեցնելով, որ բոլորովին վերջերս կասեցման ճակատագրին արժանանացավ նաև Հովհ. Թումանյանի տուն-թանգարանի տնօրեն Նարինե Թուխիկյանի՝ «Խավարում» խորագիրը կրող ցուցահանդեսը. «Նրանք պարտավոր էին պայմանագիր կնքել մեր ՊՈԱԿ-ի հետ, ինչը չեն արել: Կազմակերպել երեկոյան համերգ՝ նշանակում է համապատասխան աշխատանքներ անել, ինչը չենք արել: Կազմակերպիչը մեզ տեղյակ չի պահել, չկա ոչ պայմանագիր, ոչ պայմանավորվածություն: Պարտավոր են պայմանագիր կնքել մեզ հետ, ինչը չեն արել: Մենք տեղյակ չենք եղել»:

Հարցին՝ արդյո՞ք նախարարությունը կապվել է կազմակերպիչների հետ՝ փորձելով հասկանալ՝ ինչո՞ւ նախապես համապատասպխան պայմանագիր չեն ստորագրել, նախարարը պատասխանեց. «Կազմակերպիչները նշում են, որ այդ քայլին չեն դիմել, քանի որ տոմսերը շատ քիչ են վաճառվել»:

Նշենք, որ համերգի կազմակերպչական հարցերով զբաղվում է «Շարմ Հոլդինգ» ընկերությունը։ Համերգային ծրագրում «Մաշտոց. Սրբազան Մարգարիտներ» շարքն էր՝ Մեսրոպ Մաշտոցի 5-րդ դարի շարականներ՝ Արծրունու գործիքավորմամբ, ինչպես նաև «Կոմիտաս. Տասը Հայտնություն» երգաշարը` գրված Կոմիտասի բանաստեղծությունների հիման վրա։ Երաժշտությունը Վահան Արծրունունն է։

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *