Հա՛յդե Փարիզ. ինչպե՞ս են երկրից հեռանում Սարգսյանները. իրավապահների անփութությո՞ւն, թե՞…

timthumb

Վերջին օրերին ՀՔԾ-ի հարուցած քրեական գործերի բոլոր առանցքային ֆիգուրանտներին մեկ բան է միավորում՝ նրանք բոլորն էլ ինչ-ինչ հրաշքով, աճպարարությունների օգնությամբ, հաջողացրել են լքել Հայաստանի տարածքը: Դատեք ինքներդ՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ՀՔԾ-ն ծանուցագիր է ուղարկում, որը ստանալու փաստը Քոչարյանի գրասենյակից կտրականապես հերքում են, հետո հաստատում՝ ծանուցագիրը տեղ հասել է, բայց այ Երկրորդ նախագահն արդեն երկրում չէ՝ նա Եվրոպայում է, և եթե ՀՔԾ-ն այդքան մեծ ցանկություն ունի Քոչարյանին հարցաքննելու, ապա պետք է սպասի մինչև հուլիսի 25-ը, երբ նա կվերադառնա Հայաստան: Ի դեպ՝ կվերադառնա, թե ոչ Քոչարյանն իր եվրոպական վոյաժից՝ նույնպես հարց է:
Մեկ այլ, ոչ պակաս ռեզոնանսային գործով անցնող Սերժ Սարգսյանի եղբայր Լևոն Սարգսյանը և նրա ընտանիքը նույնպես, պարզվում է՝ երկրում չեն: Այս պատմությունն ընդհանրապես զավեշտ է, Լևոն Սարգսյանի անվան հետ կապվող ընկերությունը նախ խուզարկվեց, հայտնաբերեց 7 միլիոն դոլլարի հասնող չարաշահում, սակայն նրան այդ պահին որևէ մեղադրանք չառաջադրվեց: Իսկ հիմա նրա, ինչպես նաև նրա որդու և դստեր նկատմամբ ապօրինի հարստացման հոդվածով հետախուզում է հայտարարվում և օ՜ զարմանք՝ պարզվում է՝ Լևոն Սարգսյանը նույնպես բռնել է Քոչարյանի ճամփան, ընդ որում՝ ընտանյոք հանդերձ: Ոչ պակաս հետաքրքիր է այն փաստը, որ Սերժ Սարգսյանի մյուս զարմիկը՝ արվեստասեր Նարեկ Սարգսյանը, ով ևս հետախուզվում է, ըստ որոշ տվյալների՝ Եվրոպայում բուժում է ստանում:Իրավապահ մարմինների տարածած տեսանյութից պարզ է դառնում, որ Նարեկ Սարգսյանի տան մոտ բավական երկար ժամանակ դարանակալել են, բայց արի ու տես՝ հաջողացրել են ձերբակալել միայն նրա ընկերներին, իսկ ինքը՝ Նարեկը, նույն հաջողությամբ, դարանակալումից խույս տալով՝ հեռացել է երկրից: Ինչպես ասում են՝ Ջեյմս Բոնդը կնախանձեր…
Իհարկե, հասկանալի է, որ այս մարդիկ շարքային Պողոսյանը կամ Պետրոսյանը չեն, որոնց կարելի է չնկատել, չճանաչել և հեշտ ու հանգիստ թողնել նրանց հեռանալու երկրից, որը, ի դեպ, նրանց կողմից երկար տարիներ թալանվել է և հարստահարվել: Եվ եթե նրանք ինչ-ինչ պատճառներով երկրում չեն, ապա տրամաբանական հարց է առաջանում՝ սա պատկան մարմինների անփութության և վատ աշխատանքի արդյո՞ւնք է: Եթե ոչ, ապա սա վկայում է որոշակի համաձայնությունների և երաշխիքների մասին, որոնցից վերջին շրջանում ավելի ու ավելի շատ է խոսվում: Եթե  հարուցված գործերի առանցքային դերակատարները հեռանում են, գուցե նրանց պարզապես թո՞ւյլ են տալիս դա անել…

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *