Հակոբ Հակոբյանը մտածելո՞վ է խոսում

timthumb (2)

Այսօր ԱԺ-ում հերթական  բացահայտումների օր էր: ՀՀԿ-ական պատգամավոր Հակոբ Հակոբյանն, օրինակ՝ ներկաներին զարմացրեց տնտեսության զարգացման վերաբերյալ իր հեղափոխական մոտեցմամբ: Պարզվում է՝ ըստ Հակոբյանի՝ բնավ էլ պարտադիր չէ, որ տնտեսական աճը  հասարակ ժողովուրդը զգա իր սեփական կաշվի վրա, փոխարենը՝ վերոնշյալ զարգացման մասին են վկայում ՀՀ բարելավված ճանապարհները:

Հակոբյանի և ՀՀԿ-ի համար գուցե ամենևին կապ չունի, որ երկրում սոցիալական բևեռացումն էլ ավելի է խորացել. աղքատներն ավելի են աղքատացել, հարուստներն՝ ավելի հարստացել, կապ չունի, որ միայն պաշտոնապես աղքատությունը հասել է 34%-ի, որ արտագաղթը գնալով ահագնանում է ու միայն պաշտոնական տվյալներով՝ վերջին 5 տարում շուրջ 250 հազար մարդ լքել է երկիրը (ի միջիայլոց՝ սրան զուգահեռ՝ ընտրողների թիվը ոչ միայն չի նվազում, այլ նույնիսկ աճում է), իսկ իշխանության այդքան սիրելի «Գելլափի» հարցումներով՝ հասարակության 40%-ը հնարավորության դեպքում պատրաստ է դուրս գալ երկրից: Բացարձակապես կապ չունի, որ տնտեսական մենաշնորհները չվերացան, այլ ավելի արմատացան: Այս ամբողջը ոչ մի նշանակություն, կարևորություն չունեցավ: Իսկ ամենակարևորը գիտե՞ք՝ որն է: Ամենակարևորը նախագահի հանձնարարած 5%-անոց տնտեսական աճն ապահովելն է ու դրա մասին որքան հնարավոր է՝ իրենցից գոհ հայտարարելը: Ու չես էլ հասկանում այդ տնտեսական աճը, եթե իհարկե այն կա, այս մեղմ ասած, տխուր ֆոնի վրա՝ ընդհանրապես ի՞նչ արժեք կարող է ունենալ: Կամ այդ ի՞նչ տնտեսական աճ է, որ ժողովուրդը, սովորական մարդը, քաղաքացին այդպես էլ երբեք չի զգում: Կամ գուցե այդ աճը միայն վերնախավի համա՞ր է ու որոշվում է նրանով, թե ինչքանո՞վ է աճել նրանց հովանավորած քրեաօլիգարխիայի տնտեսական կարողությունը…

 

Ստելլա Խաչատրյան

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *