Համբերե՛ք. Վահրամ Բաղդասարյան

timthumb (1)

Եթե ՀՀԿ-ի որոշման մեջ մեկ գիշերվա ընթացքում բան չփոխվի և վաղը Հայաստանն ունենա վարչապետ, 20 օր հետո նոր վարչապետը պետք է ծրագիր ներկայացնի: եթե այն Ազգային ժողովի հավանությանը չարժանանա,  ըստ Սահմանադրության, 7 օր հետո պետք է նոր ընտրություն տեղի ունենա:  Հանրապետականում սա հաշվի առե՞լ են, հնարավո՞ր է 7 օրվա ընթացքում թեկնածու առաջադրեն՝ հարցին ի պատասխան լրագրողների հետ ԱԺ ճեպազրույցների ժամանակ Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն ասաց.

«Դուք տեսնում եք՝ իրադարձութոյւնների զարգացումներն ինչքան արագ են փոփոխվում: Մենք հավատարիմ ենք մեր հայտարարությանը: Նկատի ունենալով 3 քաղաքական ուժերի ձայները, մենք կօժանդակենք այն բավարար ձայների քանակով, որպեսզի մայիսի 8-ին ՀՀ-ն ունենա վարչապետ: Մնացած քննարկումները՝ մեկ շաբաթ հետո, երկու շաբաթ հետո կամ մեկ ամիս հետո, նման քննարկումներ մենք չեն ծավալել»,- ասաց նա՝ ևս մեկ անգամ կրկնելով՝ այս իրավիճակում քաղաքական զարգացումները ամեն րոպե փոփոխությունների են ենթարկվում:

Հարցը՝ Փաշինյանը հայտարարել է, որ պետք է այնպիսի ծրագիր ներկայացնի, որը հավանության չարժանանա խորհրդարանի կողմից, և ըստ այդմ, գնանք արտահերթ ընտրությունների, սա ՀՀԿ-ում հաշվի չի՞ առնվել, Բաղդասարյանին, կարծես թե, փոքր-ինչ նյարդայնացրեց.

«Ծրագիրը դուք ունե՞ք, մենք էլ չունենք: Կբերի՝ կքննարկենք: Բազմահազար արտահայտություններ են հնչել, որոնց 70 %-ը հետագա զարգացումներին չի համապատասխանել: Համբերե՛ք»:

Անդրադառնալով ցուցարարների կողմից ԱԺ Հանրապետական պատգաավորներին անհանգստացնելուն, նրանց տների մոտ բողոքի ակցիաներ կազմակերպելուն, Բաղդասարյանը նշեց.

«Մենք հորդորում ենք և մեր ընդդիմադիր գործիչները ևս հայտարարել են, որ պետք է գնան սահմանադրական ճանապարհով: Պատգամավորին ահաբեկելը սահմանադրական ճանապա՞րհ է… Դա սահմանադրական ճանապարհ չէ: Մեր դիրքորոշումը մենք հայտնել ենք՝ այն մտահոգություները, որ հայտնել ենք ապրիլի 30-ին՝ հարցադրման ժամանակ և մայիսի 1-ին՝ քվեարկելու ժամանակ՝ դրանք մնում են»:

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *