Հայաստանը` ԵՄ օֆշորային «սև ցուցակում»

timthumb

Եվրամիությունը կարող է դետեմբերին Հայաստանն ընդգրկել հարկային ապաստարան համարվող, այսինքն` եկամուտները թաքցնելու համար հարմար երկրների «սև ցուցակում», սեփական աղբյուրներին հղումով գրում է Bloomberg-ը: «Սև ցուցակում» հայտնվելու վտանգի առաջ է նաև Թուրքիան: ԵՄ աշխատանքային խումբն ուսումնասիրությունների արդյունքում «ոչ բավարար» է համարել թափանցիկությունն այս երկրի հարկային ոլորտում: Հաղորդվում է, որ աշխատանքային խումբը, որի առաջադրանքի մեջ մտնում էր «ենթադրությունների ուսումնասիրությունը, որոնք հրաժարվում են հարկման հարցերում համագործակցությունից», եզրակացրել է, որ ցանկում ներգրավված երկրները բավարար ամեն ինչ չեն արել ֆինանսական թափանցիկություն ապահովելու և գերարտոնյալ հարկային ռեժիմների դեմ արդյունավետորեն պայքարելու համար: ԵՄ-ն առայժմ չի որոշել՝ ինչ պատժամիջոցներ կարող են կիրառվել սև ցուցակի երկրների նկատմաբ: ԵՄ որոշ անդամներ առաջարկում են այդ պետությունները հանել միջազգային ֆինանսավորում ստացողների թվից: Պարբերականի տեղեկությամբ՝ օֆշորների սև ցուցակում կարող է ընդգրկվել 36 պետություն, մասնավորապես՝ Հայաստանը, Թուրքիան, Սերբիան, Կուկի կղզիները, Պանաման, Թունիսը, Մարշալյան կղզիները:

Մեր հանրությունը կարծեք թե դեռ մինչև վերջ չէր սպառել Տիգրան Սարգսյանի հետ կապված օֆշորային սկանդալի թեման, և եղավ նոր սկանդալ՝ պանամական օֆշորային գոտիներում ԴԱՀԿ արդեն նախկին ղեկավար Միհրան Պողոսյանին և նրա հարազատներին պատկանող ընկերությունների հետ կապված, դրանից հետո հայտնի դարձավ, որ հայաստանյան երեք տասնյակից ավելի քաղաքացիներ ունեն այդ գոտում օֆշորային ընկերություններ: Եթե Հայաստանը մեզ հետ համադրելի երկրների հետ փորձենք զուգորդել, նորմա՞լ պատկեր է սա: Իհարկե ոչ: Այժմ էլ մեր երկիրը նոր օֆշորային սկանդալի կիզակետում է հայտնվել:

Թղթի վրա, Հայաստանի տնտեսությունը կարծես թե արդեն իսկ բավական գրավիչ է: Միջազգային տարբեր վարկանիշային զեկույցներում, Հայաստանի տնտեսությանը երբեմն տրվում են իսկապես նպաստավոր գնահատականներ, որոնք վկայում են տնտեսության ազատականացման ուղղությամբ առաջընթացի մասին: Դրանց, իհարկե, վստահում է միայն կառավարությունը, որովհետեւ կառավարությունն է, որ թուղթն է գնահատում, իսկ հանրությունը գնահատում է իրական կյանքը: Եվ թերեւս հենց դա է պատճառը, որ չնայած միջազգային այդ վարկանիշներին, արտասահմանցի ներդրողները չեն ոգեւորվում Հայաստանի թղթային նկարագրով, որովհետեւ քաջածանոթ են իրականում առկա վիճակին: Նրանք գիտեն, որ Հայաստանի տնտեսության մեջ ներդրվելու համար հարկավոր է նախ «ինտեգրվել» համակարգին: Իհարկե, կան բացառություններ, հիմնականում այն դեպքերում, երբ ներդրողը գործարար «հսկա» է նաեւ միջազգային մասշտաբներով, եւ զիջումները լինում են առնվազն 50/50, եթե ոչ հօգուտ այդ գործարարի: Դրանից ցածր կալիբրի ներդրողները Հայաստան գալիս են հազվադեպ, փոխարենը հեռանում են հաճախ, բախվելով համակարգի պահանջներին եւ արատները հանգուցալուծելու կամքի բացակայությանը: Դժվար թե վերջին բացահայտումները նպաստեն Հայաստանի տնտեսական վարկանիշի բարձրացմանը: Հակառակը՝ ավելի քան սպասելի է ներդրումային երաշտը:

Ստելլա Խաչատրյան

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *