Հայաստանը չի կարող ընդլայնել իր տնտեսական համագործակցությունը ԵՄ-ի հետ, քանի որ ԵՏՄ անդամ է. Արթուր Ղազինյան

timthumb

Հայաստան-ԵՄ նոր համաձայնագիրը մի կողմից Հայաստանին տալիս է ամեն ինչ, մյուս կողմից՝ ոչինչ:

Հայաստան-Եվրամիություն առաջիկայում ստորագրվելիք համաձայնագիրը  մի կողմից Հայաստանին տալիս է ամեն ինչ, մյուս կողմից՝ ոչինչ: Այս մասին այսօր  լրագրողների հետ զրույցում ասաց Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի ղեկավար, վերլուծաբան Արթուր Ղազինյանը:

«Փորձը ցույց է տվել, որ Եվրոպական միության եւ երրորդ երկրների  հետ համագործակցության հիմքում դրված պայմանականության սկզբունքի առկայությունն է էապես խրախուսում տեղական իշխանություններին գնալ բարեփոխումների, իսկ այստեղ ես չեմ տեսնում պայմանականության սկզբունք, քանի որ իրավաբանորեն չենք կարող խորացնել այն՝ լինելով ԵԱՏՄ անդամ»:

Ըստ Ղազինյանի՝ այդ սկզբունքը պետք է լինի կամ ինչ-որ խրախուսող միջոց, որը կստիպի տեղական իշխանություններին ավելի շատ իշխանություն փոխանցել ժողովրդավար ինստիտուտներին քաղաքացիական հասարակությանը:

«Նման համաձայնագրերի նպատակը պետք է լինի հենց քաղաքացու կյանքի բարելավումը,  իսկ դա նշանակում է, որ պետք է բարձրանա ծառայությունների որակը, նվազեն ապրանքերի գները, եվրոպական կապիտալը պետք է մուտք գործի Հայաստան»,-ասաց նա:

Վերջինիս խոսքով՝ համաձայնագիր Հայաստանը չի կարող ընդլայնել իր տնտեսական համագործակցությունը ԵՄ-ի հետ, քանի որ ֆորմալ առումով, հանդիսանում է ԵՏՄ անդամ:

Հիշեցնենք,որ Հայաստան-Եվրամիություն համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը նախատեսվում է ստորագրել նոյեմբերի 24-ին:

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *