Հայաստանը ցանկանում է գնել Су-30СМ 12 կործանիչ

timthumb (2)

Հայաստանը պլանավորում է մինչև 2019թ. վերջ  կամ 2020թ. սկիզբ ստանալ 4 ռուսական Су-30СМ կործանիչ, իսկ, ընդհանուր առմամբ, Երևանը ցանկանում է գնել 12 այդպիսի կործանիչ: Ինչպես հաղորդում է «Ռիա նովոստի»-ն, IDEX-2019 ցուցահանդեսի ժամանակ այս մասին ասել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:

«Մենք շարունակում ենք բանակցությունները Су-30СМ կործանիչների հաջորդ խմբաքանակի մատակարարման շուրջ: Ամեն ինչ կախված կլինի նրանից, թե որքան արագ պատրաստ կլինի այդ արտադրանքը: Մենք պլանավորում ենք առաջին խմբաքանակը ստանալ այս տարվա վերջին, ծայրահեղ դեպքում՝ հաջորդ տարվա սկզբին»,- ասել է Տոնոյանը:

Պատասխանելով հարցին, թե ընդհանուր առմամբ քա՞նի կործանիչ կցանկանար Հայաստանը գնել, Դավիթ Տոնոյանը պատասխանել է, որ խոսքը մեկ էսկադրիլիայի (12 կործանիչ) մասին է:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *