Հայաստանը քաղաքակրթության և «գողական պանյատյաների» արանքում

Ռուսաստանն ատամներով պաշտպանում է արտերկրում գտնվող իր քաղաքացիներին, եթե նույնիսկ նրանք ծանր հանցագործություն են կատարել կամ կասկածվում են այդպիսին կատարելու մեջ:

Ոճրագործ Պերմյակովը, իբրև թե դատվեց հայկական դատարանում, բայց համառորեն շարունակում է մեկուսացված մնալ ռուսական ռազմաբազայում:

Սերգեյ Միրոնովը կմնա ազատության մեջ՝ մինչև 40 օրվա ընթացքում հայկական կողմը որոշի արտահանձնել նրան ԱՄՆ, թե՝ ոչ: Միրոնովի աղմկահարույց գործում Երևանն ընտրեց «ոսկե միջինի» տարբերակը՝ որոշելով չհիասթափեցնել Վաշինգտոնին և չշահել Մոսկվայի զայրույթը:

Առաջին ատյանի դատարանի երեկվա վճիռը քաղաքական էր: Միրոնովն ազատ արձակվեց ոչ թե իրավական, այլ քաղաքական մոտիվներով:

Հայաստանի իշխանությունները կամ տեղի տվեցին Ռուսաստանի ճնշմանը և չբացակայելու ստորագրությամբ ազատ արձակեցին նրա քաղաքացուն, կամ էլ 40 օրվա պաուզա վերցրեցին՝ ռուս-ամերիկյան հակադրության ֆոնին քաղաքական առևտուր անելու և քաղաքական դիվիդենտներ շահելու նպատակով:

Արդարադատությունը գոնե մասնակիորեն զոհաբերվեց քաղաքական նպատակահարմարությանը:

Սա մեկ մասնավոր էպիզոդ է, որը, սակայն, բացահայտում է կարևոր մի իրականություն: Հայաստանը շարունակում է դոփել քաղաքակարթության և «գողական պանյատյաների» սահմանագծում:

Սարգիս Հակոբյան

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *