Հայաստանին ռեսթարթ է հարկավոր

timthumb (13)

ՀՀԿ Գործադիր մարմինը երկարատեւ դադարից հետո նիստ է գումարել և քննարկել ներկուսակցական և ներքաղաքական հարցեր. կուսակցական աշխատանքի ռեսթարթ է տրվել: Այս մասին ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Ինչպես հայտնի է` ՀՀԿ Գործադիր մարմնի նիստերը գումարվում են միայն Սերժ Սարգսյանի ներկայությամբ: Նշենք, որ այդ նիստերի օրակարգերը ձևավորվում են հենց տեղում, սակայն դատելով, որ երկար ժամանակ է, ինչ նիստ չի գումարվել, օրակարգն աառավել քան հագեցած է եղել:
Ի՞նչ թեժ աշնան մասին է ակնարկում Շարմազանովը. միանշանակ դա վերաբերվում է այն վերադասավորումներին, որոնք ակնկալվում են ՀՀԿ-ում՝ 2018-ին ընդառաջ: Այս համատեքստում պետք է հասկանալ՝ արդյոք Կարեն Կարապետյանի աշնանային օրակարգը համընկնելու է ՀՀԿ օրակարգի հետ: Նոր միջավայրում գործող Կարապետյանի համար դժվար էր լինելու: Նա մեկ անգամ արդեն չէր դիմացել համակարգի էությանն ու հեռացել էր: Այս անգամ կարծես թե դիմադրում և դիմանում է ու պատրաստվում վերջնական գրոհի: Հայաստանի վիճակն այժմ այնպիսին է, որ միայն ներիշխանական ինտրիգներում հաղթող դուրս գալը բավարար չէ հաղթող հռչակվելու համար: Ներդրումային ալիքի դեպքում հենց այդ ալիքն էլ կորոշի հաղթողին: Սարգսյանի ուղղությունը Արևմուտքն ու Արևելքն են, Կարապետյանինը՝ Ռուսաստանը: Եվ եթե Արևմուտքում Սերժ Սարգսյանի հանդեպ վստահությունը կառուցված է չարյաց փոքրագույնի ու մասամբ ռուսներից անկախ գործիչ լինելու վրա, իսկ Արևելքը բավական երկարաժամկետ պլաններ ունի, որոնք նոր են սկսվում, ապա Ռուսաստանի դեպքում՝ Կարապետյանի ընկալումն այլ է: Նա յուրային է ու վստահության խնդիր չունի: Խնդիրը մեկ բանում է ՝ Կարապետյանը կդիմանա՞, կկարողանա՞ թիմ կառուցել, քաղաքական հենարան սարքել, թե՞ ոչ:Իսկ դա պարզ կլինի հենց աշնանը: Այժմ, հանրային համակրանքից բացի, Կարապետյանն ունի նաև անգործունակ ընդդիմության օժանդակությունը: Սերժ Սարգսյանն էլ ունի ՀՀԿ և ուժային կառույցներ: Ներիշխանական իրավիճակն իսկապես գնալով սրվում է և առաջիկայում բախումն անխուսափելի է լինելու: Ամռանը վերցրած թայմ աութը ավարտվում է: Աշունն էլ խոստանում է թեժ լինել:
Շարմազանովը պատասխանել է ևս մեկ կարևոր հարցի, որը հուզում է մեր հանրությանը: Խոսքը ԵԱՏՄ-ից Հայաստանի հեռանալու մասին է: Ըստ Շարմազանովի՝ դա արհեստական օրակարգ է. մատնացույց անելով Հայաստանի համար ԵԱՏՄ 180 միլիոնանոց շուկան, նա հետաքրքրվեց՝ եթե չմտնեինք ԵԱՏՄ, ՀՀ բանջարեղենը, լոլիկն ու վարունգը Փարիզո՞ւմ էինք վաճառելու, կոնյակը Ֆրանսիայում կամ Մեծ Բրիտանիայո՞ւմ էինք վաճառելու:
2013թ․ սեպտեմբերի 3-ի՝ բոլորիս հայտնի իրադարձությունից հետո ակնհայտ դարձավ մեկ իրողություն՝ ՀՀ-ն շուրջ 3 տարի բանակցելով ԵՄ Ասոցացման համաձայնագրի շուրջ և հաջողությամբ ավարտելով այդ բանակցությունները, մեկ օրում ջուրը լցրեց այն բոլոր հնարավորություններն ու զարգացման հիմքերը, որոնք անկասկած մեզ ընձեռվելու էին վերոնշյալ պայմանագրով և կատարեց ակնհայտ հետքայլ՝ հայտարարելով Եվրասիական տնտեսական միությանը անդամակցության մասին։ 2015թ․ հունվարի մեկից, ինչ ՀՀ-ն պաշտոնապես դարձավ ԵԱՏՄ անդամ, մինչ օրս դիտարկելով ՀՀ տնտեսական վիճակն ու առևտրաշրջանառության տեմպերը ԵԱՏՄ երկրների հետ, բախվում ենք մի իրողության հետ, որ այս ընթացքում ՀՀ տնտեսական բոլոր ցուցանիշները նվազել են, շեշտակիորեն կրճատվել են ԵԱՏՄ երկրների հետ առևտրաշրջանառության ծավալները: Համաձայն ՀՀ Վիճակագրական ծառայության 2015թ․հետազոտությունների՝ արտահանումը կրճատվել է 4.7%-ով, ընդ որում, արտահանումը հատկապես նվազել է դեպի ՌԴ` 28.1%-ով և Եվրասիական տնտեսական միության մյուս երկրներ՝ Բելառուս՝ 41.9%-ով, Ղազախստան՝ 30.1%-ով: Ներմուծումը 2016թ. հունվար-նոյեմբեր ժամանակահատվածում նվազել է 26.2%-ով: Ակնհայտ է, որ ՀՀ-ի ԵԱՏՄ անդամակցությունը ոչ միայն տնտեսական զարգացում չապահովեց, այլ ՀՀ-ն տարավ տնտեսական մեկուսացման՝ նվազեցնելով օտարերկրյա ուղղակի ներդրումները, զրկեց Եվրամիության շուկայի հետ տնտեսական համագործակցության հեռանկարներից։ Սակայն այս փաստը, ՀՀԿ-ն նախընտրում է անուշադրության մատնել և իրականությանը նայել վարդագույն ակնոցներով:
Ստելլա Խաչատրյան

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *