Հայաստանի բացառիկ շանսը ԵԱՏՄ-ում

timthumb (3)

«Այն կանխատեսումը, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունը կաճի, մենք արձանագրել էինք դեռ ամիսներ առաջ և ուրախ ենք այժմ փաստել, որ երկնիշ ցուցանիշով աճել են Հայաստանի արտահանումը և  ներկրւմը, անկում ենք ունեցել թերևս միայն գյուղատնտեսության ոլորտում, որի պատճառներին կանդրադառանանք ավելի ուշ: Աճ ենք ունեցել նաև տրանսֆերտների ոլորտում, ինչը փաստում է, որ Ռուսաստանը շարունակում է մնալ Հայաստանի համար ամենանախընտրելի աշխատանքային շուկան: Հայաստանը ԵԱՏՄ երկրների շարքում ամենաբարձր ցուցանիշն է արձնագրել»,-այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող Արամ Սաֆարյանը:

Վերջինիս խոսքով՝ 2017 թվականը կարևոր է եղել հատկապես գինեգործության և կոշկեղենի արտահանման ոլորտում արձանագրված աճի տեսակետից. «Այն, որ հայկական կոշիկ շատ է արտահանվել ԵԱՏՄ՝ փաստում է, որ Ռուսաստանում հիշում են հայկական այս բրենդի մասին»:

Անդրադառնալով հարցին, որ հայկական կոնյակ արտադրողները լուրջ խնդիրների առաջ են կանգնում Ռուսաստանում, Սաֆարյանը նշեց, որ անբարեխիղճ մրցակցություն կա նաև Ռուսաստանում, որի համար պետք է պայքարել. «Հայկական գինեգործությունը հաջողություն է արձանագրել անգամ վրացական և մոլդովական գինու ֆոնին: Ես պնդում եմ, որ հայկական կոնյակը լավ բրենդ է և ճանաչված է Ռուսաստանում ճաշակ ունեցող և վճարունակ խավի համար»,-ասաց Սաֆարյանը և հավելեց, որ  ԵԱՏՄ-ում կարևոր տեղ զբաղեցնելու համար պետք է ակտիվ աշխատանք տանել այն օրենսդրության շրջնակում, որն առկա է:

Խոսելով ՌԴ-ի նկատմամբ կիրառվող պատժամիջոցների մասին՝ նա նկատեց, որ Արևմուտքի և Ռուսաստանի միջև պատժամիջոցները Հայաստանի տնտեսության վրա ունեցել է դրական ազդեցություն և եթե առաջիկայում այդ արգելամիջոցների պատերազմը շարունակվի, Հայաստանը կկարողանա մեծ տեղ զբաղեցնել Ռուսաստանի գյուղմթերքի շուկայում: «Եթե արևմուտքից գյուղմթերքների էմբարգոն շարունակվի, Հայյաստանը կունենա բացառիկ հնարավորություն ռուսական գյուղմթերքի շուկայում առաջատար դիրք զբաղեցնելու համար, և դա կլինի առաջիկա երեք տարիների ընթացքում»,-ասաց Սաֆարյանը:

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *