Հայաստանի դեմարշը՝ ՆԱՏՕ-ի տեսքով

timthumb (6)

Հայաստանը կմասնակցի Վրաստան-ՆԱՏՕ Agile Spirit 2017 բազմազգ զորավարժություններին, Զորավարժություններին մասնակցելու են Հայաստանի, ԱՄՆ-ի, Գերմանիայի, Թուրքիայի և Ուկրաինայի զորքերը, իսկ Ադրբեջանի ՊՆ-ն վերջին պահին անսպասելիորեն հայտնել է, որ չի մասնակցելու:
Հաղորդվում է, որ զորավարժությունների նպատակն է վստահություն ներշնչել Արևելյան Եվրոպայի երկրներին, որտեղ մտահոգված են, թե Ռուսաստանը կարող է նոր ագրեսիաների գնալ Ղրիմի բռնակցումից հետո:
Փաստորեն, Հայաստանը մասնակցում է ՆԱՏՕ-ի զորավարժություններին, որոնք, ըստ էության, նպատակ ունեն զսպել, կանխել Մոսկվայի ագրեսիվ քաղաքականությունը:
Դեռևս տարեսկզբին Հայաստանը դժվար թե նման որոշում կայացներ, որոշում, որը անկասկած առաջացնելու է ռազմավարական դաշնակից Ռուսաստանի անթաքույց զայրույթը: Սակայն հայ-ռուսական լարված հարաբերությունների ֆոնին Հայաստանի իշխանությունների նման քայլը ավելի քան տրամաբանական է թվում:
Երևանում հասկանում են, որ Մոսկվան ոչ միայն չի կատարում Հայաստանի հանդեպ իր դաշնակցային պարտավորությունները, այլև, ըստ էության, հարվածում է մեր երկրի անվտանգության հիմքերին՝ սպառազինելով Հայաստանի հակառակորդ Ադրբեջանին:
Իհարկե, Հայաստանի իշխանությունները չեն կարող գնալ քաղաքական լուրջ դեմարշի և, օրինակ, սկսեն ԵՏՄ-ից դուրս գալու գործընթացը:
Սակայն նրանք կարող են ընդլայնել Հայաստանի անվտանգային համակարգը, ինչը, անշուշտ, ինքնին մեսսիջ է ուղղված ռուսական կողմին: Այն ենթադրում է, որ Հայաստանը կարող է անվտնագության երաշխիքներ ակնկալել նաև Բրյուսելից: Ռուսաստանի համար Հարավային Կովկասում անվտանգային համակարգի դիվերսիֆիկացիան կարող է շատ թանկ արժենալ, դա է պատճառը որ Վլադիմիր Պուտինը օր առաջ ստորագրեց հայ-ռուսական համատեղ զորախմբի մասին պայմանագիրը:
Նույն օրը նա համաձայնագիր է ստորագրել Սիրիայի Խմեյմիմ ավիաբազան 49 տարով վարձակալելու մասին, եւ կարելի է ենթադրել, որ՝ Ռուսաստանը Հայաստանի հետ միացյալ խմբավորումը (102-րդ բազայի հետ միասին) եւ Խմեյմիմի բազան դիտարկում է որպես տարածաշրջանում իր պաշտպանական գծի մաս: Ռուսական կողմի համար շատ կարևոր է Հայաստանին բռի մեջ պահել և թույլ չտալ այդ պաշտպանական գծի կորուստը:
Ստելլա Խաչատրյան

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *