Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ ընտրվեց Սաթիկ Սեյրանյանը

timthumb

Սաթիկ Սեյրանյանը Հայաստանի ժուռնալիստների միության նոր նախագահն է: Սեյրանյանն ընտրվեց դեկտեմբերի 28-ին՝ միության համագումարում կայացած ընտրության արդյունքում՝ 57 կողմ և մեկ դեմ  ձայնով:

Սեյրանյանը «168 Ժամ» թերթի գլխավոր խմբագիրն է, նաև «Արմենիա» հեռուստաընկերության «Ռ-Էվոլյուցիա» հաղորդաշարի հեղինակ և վարողը:

Ավելի վաղ զանգվածային լրատվության միջոցների 41 ղեկավարներ և ներկայացուցիչներ հայտարարությամբ իրենց աջակցությունն էին հայտնել Հայաստանի ժուռնալիստների միության նախագահի պաշտոնում Սաթիկ Սեյրանյանի թեկնածությանը:

Ինքնաառաջադրվել էր նաև միության անդամ Հարություն Ծատրյանը:

Հայաստանի ժուռնալիստների միության նախկին նախագահն էր Աստղիկ Գևորգյանը:

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *