Հայաստանի «Իսկանդերին» Ադրբեջանը պատասխանում է «Մեհրիբանդերով»

234993780

Ապրիլյան կարճատև պատերազմի տարելիցի կապակցությամբ ապշերոնյան բռնապետի տեղակալուհին՝Մեհրիբան Ալիևան հանդիպել է ադրբեջանական բանակի մի շարք զինվորների և սպաների հետ…Հանդիպման ժամանակ Մեհրիբան խանումը ոգեշնչելով սկսել է այնպիսի բաներ ասել,որ հավանաբար զարմաք է առաջացրել ազերի ասկյարների մոտ…Ադրբեջանի առաջին փոխնախագահը մոռանալով,որ գործ ունի զինվորականների հետ,որոնք ի տարբերություն Ադրբեջանի բնակչության բավական լավ տեղյակ են,թե ապրիլյան կարճատև պատերազմի ժամանակ ինչ գնով է Ադրբեջանն «ազատագրել» այդ մի քանի հարյուր հեկտար տարածքները, սկսել է անյպիսի հիմարություններ արտաբերել,որ զարմացրել է ներկաներին,ինչպես նաև այդ ելույթը ազերիական ԶԼՄ-ներում ընթերցողներին…

 

Ըստ տիկին Մեհիբանի ադրբեջանական բանակը ազատագրել է հազարավոր հեկտար տարածք,որտեղ հիմա վերականգնվում և կառուցվում են գյուղեր… Այս ապատեղեկատվությունն իմաստ էլ չկա մեկնաբանել…Սակայն հանդիպման ընթացքում փոխելով թեման Մեհրիբան Ալիևան դիմում է հայ մայրերին և կոչ անում վերջիններիս,որ իրենց որդիներին դուրս բերեն Ադրբեջանի «օկուպացված» տարածքներից…Դե ինչ…»Սառցե դիցուհին» լրիվ մտել է իր դերի մեջ…Թութակի նման կրկնում է այն,ինչ վաղուց բարբաջում են ամուսինն ու ավագ դուստրը…Ադրբեջանի սոլթանի ընտանիքում հակահայկականությունն ընտանեկան բիզնես է դարձել…Միայն մտավոր հետամնացի տեսք ունեցող Իլհամչիկը դեռ հայերին չի վիրավորել…

 
Վաղուց է հայտնի,որ Հեյդար բաբան Մեհրիբանին մեյդան է նետում,երբ սեփական գործերը վատանում են..Անցյալ տարի էլ,ապրիլյան կարճատև պատերազմից հետո,Հեյդար Ալիևը սեփական հոտի դժգոհությունը զսպելու համար բեմ հանեց իր ամենազդեցիկ զենքը՝Մեհրիբանին…Իսկ հիմա,երբ Մեհրիբանը նաև հարազատ ամուսնու տեղակալն է,դա անում է ի պաշտոնե…

 
Մեհրիբանի ակտիվությունը նաև կապված է վերջին շրջանում Ադրբեջանում տարածված «իսկանդերախտով»…Բաքվին հանգիստ չի տալիս հայաստանյան «Իսկանդերը»…Ամեն օր ազերիական ԶԼՄ-ները պարտադիր անդրադառնում են այդ թեմային և սփոփոում ադրբեջանցիներին,որ ունեն «Իսկանդերի» դեմ հակաթույնը…Որքան ես հասկացա,դա «Մեհրիբանդերն» Է՝Իլհամ Ալիևի եզակի մարտունակ զինատեսակը…Նրա միջոցով է փորձում ազդել մեզ վրա…Բայց դրա դեմ էլ հայերն ունեն համապատասխան հակահարվածի միջոց…
Հ.Գ.Մեհրիբան խանումը հայ մայրերին դիմելու փոխարեն լավ կանի բազմաթիվ բարդույթներով տառապող ամուսնում հասկացնի,որ Արցախը հայերից մաքրելու ծրագիրը ուտոպիա է ,և եթե երկար շարունակի,ապա հենց ինքը Մեհրիբանի և ապագա շահիդների մայրերի հետ հանգրվանելու է իրենց պատմական հայրենիքում՝Միջին Ասիայում կամ Ալթայի տափաստաններում…

 

Գագիկ Համբարյան

 

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *