Հայաստանի հետ չեն լինելու այնպիսի հարաբերություններ, որին իրենք սովոր են․ Նիկոլ Փաշինյան

timthumb

«Կարծում եմ, որ մեր բոլոր միջազգային գործընկերները պետք է արձանագրեն մի բան, որ այնպիսի հարաբերություններ, ինչպիսին իրենք սովոր են տեսնել, այդպիսի հարաբերություններ Հայաստանի հետ չեն լինելու, երբ մենք լուռ ու մունջ համակերպվողի դերում ենք…

Այնպիսի տպավորություն է, որ իներցիայով՝ շատ–շատերը ուզում են, փորձ են անում կամ պիտի փորձեն մեզ վերաբերվել որպես փոքր երկիր, փոքր ժողովուրդ։ Ես պարզ ասում եմ, որ չի անցնի այդպես, որովհետև հնարավոր է՝ մենք փոքրաթիվ ժողովուրդ ենք, բայց մենք փոքր ժողովուրդ չենք, մենք մեծ ժողովուրդ ենք»,- Գեղարքունիքում համայնքապետերի հետ հանդիպմանը, Բելառուսի հետ հարաբերությունների մասին հարցին պատասխանելիս՝ ասաց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *