Հայաստանի մի շարք ավտոճանապարհներին խիտ մառախուղ է. տեսանելիությունը 10-20 մետր է

timthumb

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբեր 22-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Արտաշավանի, Աշտարակի, Մասիսի, Արտաշատի, Արարատի, Բաղրամյանի տարածաշրջանների ավտոճանապարհներին խիտ մառախուղ է, տեսանելիությունը՝ 10-20 մ, Արմավիրի, Արթիկի, Ախուրյանի, Տավուշի և Կապանի ավտոճանապարհներին տեսանելիությունը 40-60 մետր է:

Ինչպես տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *